Այրիչ
Արտաքին տեսք
Այրիչ, օդը գազանման, փոշիացրած, հեղուկ կամ պինդ վառելիքի հետ խառնելու և կենտրոնացված բոց ստանալու սարք։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառվում է լուսավորող ու տաքացնող սարքերում, ինչպես նաև վառարանների ու կաթսայատների հնոցներում՝ որպես աշխատանքային օրգան։ Այրիչներն օգտագործվում են նաև գազային եոակցու զոդման համար և կոչվում են եռակցման ու զոդման այրիչներ, որոնք մետաղի եռակցվող կամ զոդվող հատվածը տաքացնում են մինչև համապատասխան ջերմաստիճանը։ Այս Այրիչներում որպես վառելիք օգտագործվում է ացետիլենը, իսկ օդի փոխարեն թթվածին է տրվում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ աշխատանքի սկզբունքի, այրիչներները լինում են՝
- ներարկիչ (ցածր՝ 100–200 մմ ջրի սյան ճնշման,)
- ոչ ներարկիչ (բարձր կամ հավասար՝ 1—1,5 կամ ավելի մթնոլորտային ճնշման)։
Կան նաև դյուրահալ մետաղների և ոչ մետաղական նյութերի (ապակի, պլաստմասսա) զոդման համար կիրառվող հատուկ կառուցածքի այրիչներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 353)։ |