Այշա (Այա Անդրեևա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այշա
Նաև հայտնի է որպեսAisha
Ծնվել էհունվարի 16, 1986(1986-01-16)[1] (38 տարեկան)
Օգրե, Լատվիա
Երկիր Լատվիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքaijaandrejeva.lv
 Aisha (vocalist) Վիքիպահեստում

Այշա (անգլ.՝ Aisha), իսկական անունը՝ Այա Անդրեևա (լատիշ․՝ Aija Andrejeva, հունվարի 16, 1986(1986-01-16)[1], Օգրե, Լատվիա), լատվիացի երգչուհի

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այան ծնվել է լատվիական ծանր ռոք (հարդ ռոք) ոճի «Opus Pro» երաժշտախմբի մենակատար Օլեգ «Ալեքս» Անդրեևի ընտանիքում[2]։

Ընդամենը հինգ տարեկան է եղել, երբ մասնակցել է պատանի վոկալիստների «Calis’91» մրցույթին և գրավել երկրորդ տեղը։

2009 թվականին նա, հանդես գալով Այշա բեմական անունով, ներկայացրել է Լատվիան Յուրմալայում կայացած «Նոր ալիք» երգի մրցույթում և արժանացել հանդիսատեսի համակրանքի համար սահմանված մրցանակին՝ «Ադամանդե ալիք»-ին։

2010 թվականին Այշան հաղթող է ճանաչվել Եվրատեսիլի հանրապետական նախընտրական եզրափակիչ փուլում[3] և իրավունք նվաճել ներկայացնելու Լատվիան եվրոպական երգի այդ հեղինակավոր մրցույթ-ստուգատեսում, որն անց է կացվել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Մայիսի 12-ին այստեղ նա հանդես է եկել առաջին կիսաեզրափակիչում, «What For? (Only Mr. God Knows Why) » մրցութային երգի կատարումով[4], սակայն հաջողության չի հասել. զբաղեցրել է վերջին տեղը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tu un Es (2006)
  • Viss kārtībā, Mincīt! (2008)
  • Dvēselīte (2009)
  • Mazais princis (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Латвийскую Аишу благословил сам Раймонд Паулс (ռուս.)
  3. http://www.esctoday.com/news/read/15240%7Ctítulo=Only Mr. God Knows Latvia has decided - Aisha to Oslo!|apellido=Medinika|nombre=Aija|fecha=27 de febrero de 2010|editorial=ESCtoday.com|idioma=inglés|urlarchivo=https://web.archive.org/web/20100302132128/http://www.esctoday.com/news/read/15240%7Cfechaarchivo%3D2 de marzo de 2010}}
  4. Medinika, Aija (2010 թ․ փետրվարի 27). «Only Mr. God Knows Latvia has decided - Aisha to Oslo!». ESCToday. Արխիվացված է օրիգինալից մարտի 23, 2010-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այշա (Այա Անդրեևա)» հոդվածին։