Այն կողմում (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Այն կողմում
BeyondLogo.jpg
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսութ՛ունում
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԵրաժշտությունԹոբի Չու
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ20
Էկրաններին էհունվարի 1, 2017-ից
ՀեռուստաալիքABC Family
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television
Պաշտոնական կայքէջ

Այն կողմում (անգլ.՝ Beyond), ամերիկյան դրամատիկ հեռուստասերիալ՝ ստեղծված Ադամ Նասսդորֆի կողմից: Պրեմիերան տեղի է ունեցել Freeform հեռուստաալիքով 2017 թվականի հունվարի 1-ին:

2017 թվականի հունվարի 10-ին սերիալը երկարաձգվեց մինչև երկրորդ եթերաշրջան[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլդեն Մեթյուսը (Բորկլի Դաֆֆիլդ) 12 տարի անց դուրս է գալիս կոմայից և իր մոտ հայտնաբերում որոշակի ունակություններ, ինչից հետո նրան սկսում են որսալ անհասկանալի մարդիկ: Հիմա նա պետք է պարզի, թե ինչ է տեղի ունեցել իր հետ այդ տարիների ընթացքում և ինչպես գոյատևել աշխարհում, որը էապես փոխվել է, մինչ նա եղել է կոմայի մեջ: Բացի այդ նա փորձում է հարմարվել չափահասի կյանքին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորկլի Դաֆֆիլդ — Հոլդեն Մեթյուս, 25 տարեկան պատանի, ով 12 տարի անց կոմայից դուրս է գալիս և հայտնաբերում իր մեջ գերբնական ունակություններ[2]:
  • Դիլան Գվին — Վիլլա Ֆրոսթ, աղջիկ, ով պնդում է, որ գիտի Հոլդենին իր ժամանակին[3]:
  • Ջեֆ Պյեր — Ջեֆֆ ՄակԱրդլ, Քեվինի եղբայրը, ով հարձակվել էր Հոլդենի վրա կոմայից առաջ[4].
  • Ջոնաթան Վայթեսելլ — Լյուկ Մեթյուս, Հոլդենի կրտսեր եղբայրը[2]:
  • Մայքլ ՄակԳրեյդի — Թոմ Մեթյուս, Հոլդենի հայրը[3]:
  • Ռոմի Ռոզեմոնտ — Դիանա Մեթյուս, Հոլդենի մայրը[3]:

Երկրորդական դերասանակն կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փիթեր Կիլամիս — դեղին բաճկոնով մարդը, ով սպանեց Քեվինին: Աշխատում է «Դատարկ Երկնքում»
  • Ջորդան Կալոուվեր — Քեվին ՄակԱրդլ, Հոլդենի լավագույն ընկերը մինչև կոման[3][5]:
  • Էրիկա Ալեքսանդր — Տեսս Շումախեր, «Դատարկ Երկնքի» ֆինանսական տնօրեն
  • Իդեն Բրոլին — Չարլի Զինգեր, ով կոմայի մեջ գտնվելով 4 տարի դարձել է մաթեմատիկական հաճար:
  • Ալեքս Դիակուն — Արթուր, Վիլլայի պապը:
  • Պատրիկ Սաբունգույ — Դենիել, Արթուրի օգնականը:
  • Չադ Վիլլետտ — Պաստոր Իեն, կապված «Դատարկ Երկնքի» հետ:
  • Մարտին Դոնավան — Իսահակ Ֆրոսթ, «ԴԱտարկ Երկնքի» առաջնորդը և Վիլլայի հայրը, ով մեղադրում է նրան Սելեստի մահի մեջ և չի ցանկանում ունենալ նրա հետ ինչ-որ ընդհանուր բան:
  • Թոբի Լեվինս — շերիֆ Դայթոն:
  • Էմիլիա Բարանակ — Ջեյմի, Հոլդենի ծանոթը, ում հետ ծանոթանում է երեկույթի ժամանակ:

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաներ Հեռարձակման օրգինալ ամսաթիվ
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 10 հունվարի 1, 2017 փետրվարի 27, 2017
2 հունվարի 18, 2018

Առաջին եթերաշրջան (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվը ԱՄՆ-ում ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլլիոն)
11 "Օդաչու" Լի Թոլանդ ԿրիգերԱդամ Նասսդրոֆհունվարի 1, 20171,18[6]
Երիտասարդ Հոլդենը արթնանում է 12 - ամյա կոմայից և հայտնաբերում գերբնական ուժեր, որոնք առաջ են բերում անհաջողություններ: 
22 "Ժամանակը թռչում է" Սթիվեն Ա. ԷդելսոնԱդամ Նասսդրոֆհունվարի 2, 20171,07[6]
Հոլդենը փորձում է մոռանալ այն տարօրինակ իրադարձությունները, որոնք վերապրել է և նորմալ կյանք վարել: Նա Լյուկի հետ հաճախում է քոլեջ, բայց Վիլլայի մասին հիշողությունները խնդիրներ են առաջացնում: Թոմը և Դիանան փորձում են լեզու գտնել իրենց արդեն չափահաս տղայի հետ: 
33 "Կապող օղակներ" Սթիվեն Ա. ԷդելսոնՄարկ Դյուբեհունվարի 9, 20170,60[7]
Հոլդենը համձայնում է փորձել իմանալ ավելին իր նոր ունակությունների մասին և այն մասին թե ինչ է տեղի ունեցել իր հետ կոմայի ժամանակ: Աստիճանաբար նա մերձենում է Վիլլայի հետ: Դեղին բաճկոնով մարդը համարձակ քայլ է հասնելու Հոլդենին: 
44 "Դեղին բաճկոնով մարդը" Սեմ ՀիլլHillary Benefielհունվարի 16, 20170,51[8]
Հոլդենը գտնում է կենսական նշանակության հուշում, երբ փորձում էր ավելի շատ բան իմանալ իրեն հետապնդող խորհրդավոր մարդու մասին: Մեթյուսը անհանգստանում է, երբ Ջեֆֆը շարունակում է հայտնվել իր կյանքում: Վիլլան փորձում է օգնել մեկ այլ հիվանդի, որը գտնվում է կոմայի մեջ: 
55 "Ինչպիսի հանդիպում" Նիկ ԿուպոսՋիմ Ջալասսոհունվարի 23, 20170,41[9]
Հոլդենը համաձայնվում է գնալ երկակի հանդիպման իր եղբոր՝ Լյուկի, Ռայլիի և Ջեյմի հետ: Անհարմար պահին հիշողությունները վերադառնում են և ստիպում նրան կասկածի տակ դնել իրականության ըմբռնումը: Անծանոթ Չարլին ինչ-որ ընդհանուր բան ունի Հոլդենի հետ 
66 "Celeste" Դարնել ՄարտինՄիմի Բոն Տեչենտինհունվարի 30, 20170,38[10]
Հոլդենը զարմացած է, թե ինչքան ընդհանուր բան ունի կոմայից դուրս եկած Չարլի անունով աղջկա հետ: Ջեֆֆը ձևավորում է ոչ հասարակ միություն Թոմի հետ: Վիլլան ցնցված է, նա բացահյտում է Արթուրի հետազոտությունների ակունքը: Լյուկը քոլեջում հանդիպում է խնդիրների հետ: 
77 "Գայլի ժամը" Նիկ ԿուպոսՌայան Մոտտսխյորդփետրվարի 6, 20170,32[11]
Հոլդենը աշխատում է այն ուղղությամբ, որ կառավարի իր ունակությունները Չարլիի հետ ճանապարհորդության ընթացքում: Տեսսը հրամայում է դեղին բաճկոնով մարդուն, որ ինչ գնով էլ լինի Հոլդենին բերել «Դատարկ Երկինք»: Լյուկը փնտրում է պատասխաններ, որպեսզի բացատրի Հոլդենի անկանոն վարքը: 
88 "Վերջին կինոհերոսը" Հայ Նորման ԲիԷլիաս Բենավիդեզփետրվարի 13, 20170,34[12]
Ջեֆֆը հանդիպում է փոքր-ինչ տարօրինակ կնոջը, ով կարող է լինել Հոլդենի վերջին հույսը դեղին բաճկոնով մարդու և «Դատարկ Երկնքի» դեմ: Լյուկը դիտարկում է Պաստեր Իենի առաջարկը: Վիլլան հանդիպում է Արթուրի հետ, ով նոր է արթնացել կոմայից: 
99 "Խավարից" Սթիվեն Ա. ԷդելսոնԱդամ Նասսդրոֆփետրվարի 20, 20170,38[13]
Հոլդենը վերջապես հանդիպում է Ֆրոսթ անունով խորհրդավոր մարդու հետ և ծանոթանում Դատարկության նպատակների հետ: Վիլլան դիմում է Լյուկի և Ջեֆֆի օգնությանը, որպեսզի փրկի Հոլդենին: Դիանան կասկածի տակ է դնում Իենի անմեղության փաստը կապված «Դատարկ Երկնքի» հետ: 
1010 "Դեպի լույս" Սթիվեն Ա. ԷդելսոնԱդամ Նասսդրոֆփետրվարի 27, 20170,30[14]
Ֆրոսթը ընդունում է մեծ նախազգուշական միջոցառումներ, որոնք կօգնեն իրականացնել Հոլդենի պլանը: Դիանան իմանում է «Դատարկ Երկնքի» մասին Թոմի կատարած հետազոտությունների մասին և դիմում ոստիկանություն: Տեսսը փորձում է Ֆրոսթին պահել ճիշտ ուղղու վրա, որպեսզի հասնի Թագավորության: 

Երկրորդ եթերաշրջան (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվը ԱՄՆ-ում ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլլիոն)
111
"Two Zero One"
Սթիվեն Ա. ԷդելսոնԱդամ Նասսդրոֆհունվարի 18, 20180,31[15]
122
"Cheers, Bitch"
Սթիվեն Ա. ԷդելսոնԱդամ Նասսդրոֆհունվարի 18, 2018
133
"No Es Bueno"
Նիկ ԿուպոսՄարկ Դյուբեհունվարի 25, 2018
144
"Knock, Knock[16]"
TBATBAփետրվարի 1, 2018
155
"Six Feet Deep[16]"
TBATBAփետրվարի 8, 2018
166
"Bedposts[16]"
TBATBAփետրվարի 15, 2018

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Freeform հեռուստաալիքը (ներկա պահին ABC Family) առաջին սերիան պատվիրել է 2015 թվականի ապրիլին[17] և ընտրել էր պրեմիերայի ամիս-ամսաթիվը՝ 2015 թվականի նոյեմբեր[18]: Ավելի ուշ հայտարարվեց, որ պրեմիերան տեղի կունենա 2017 թվականին: Առաջին եթերաշրջանի նկարահանումները ավարտվել են 2016 թվականի օգոստոսի 10 - ին: 2017 թվականի հունվարի 2 - ին տեղի ունեցավ առաջին երկու սերիաների պրեմիերան[19]: 2017 թվականի հունվարի 10 - ին սերիալը երկարաձգեցին մինջև երկրորդ եթերաշրջան[1], որի նկարահանումները սկսվել են 2017 թվականի ապրիլի 24 - ին[20]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանը ստացել է կինոքննադատների խառը կարծիքներ: Rotten Tomatoes կայքում սերիալն ունի 45% վարկանիշ հիմնված 11 գրախոսական հոդվածների և 10 միավորից միջին 6,12 միավորի վրա[21]: Metacritic կայքում հեռուստասերիալը ունի 48 միավոր 100 - ից հիմնված քննադատների 4 գրախոսականների վրա, որը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներին»[22]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Vlada Gelman (2017-01-10)։ «Beyond Renewed for Season 2»։ TVLine։ Վերցված է 2017-01-11 
  2. 2,0 2,1 Petski Denise (July 2, 2015)։ «Daniel Sauli Joins HBO Movie ‘Confirmation’; Jonathan Whitesell In ABC Family Pilot ‘Beyond’»։ Deadline.com։ Վերցված է October 22, 2016 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «ABC Family Announces the Cast of and Starts Production on Supernatural Pilot "Beyond"»։ thefutoncritic.com։ 06/23/15։ Վերցված է October 22, 2016 
  4. «Beyond' Show Bios»։ Վերցված է December 17, 2016 
  5. Кэллоуэй находится в основном составе только в эпизоде «Пилот», позже был понижен до гостевой роли
  6. 6,0 6,1 Metcalf Mitch (1.2.2017)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 1.2.2017»։ showbuzzdaily.com։ Վերցված է January 7, 2017 
  7. Metcalf Mitch (1.9.2017)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 1.9.2017»։ showbuzzdaily.com։ Վերցված է January 14, 2017 
  8. Metcalf Mitch (1.16.2017)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 1.16.2017»։ showbuzzdaily.com։ Վերցված է January 26, 2017 
  9. Metcalf Mitch (1.23.2017)։ «USHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 1.23.2017»։ showbuzzdaily.com։ Վերցված է January 26, 2017 
  10. Metcalf Mitch (1.30.2017)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 1.30.2017»։ showbuzzdaily.com։ Վերցված է February 3, 2017 
  11. Metcalf Mitch (2.6.2017)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 2.6.2017»։ showbuzzdaily.com։ Վերցված է February 14, 2017 
  12. Metcalf Mitch (2.13.2017)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 2.13.2017»։ showbuzzdaily.com։ Վերցված է February 16, 2017 
  13. Metcalf Mitch (2.20.2017)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 2.20.2017»։ showbuzzdaily.com։ Վերցված է February 23, 2017 
  14. Metcalf Mitch (2.27.2017)։ «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Monday Cable Originals & Network Finals: 2.27.2017»։ showbuzzdaily.com։ Վերցված է March 26, 2017 
  15. Metcalf Mitch (1.18.2018)։ «Broadcast Update: SHOWBUZZDAILY’s Top 150 Thursday Cable Originals & Network Finals: 1.18.2018»։ showbuzzdaily.com։ Վերցված է January 26, 2018 
  16. 16,0 16,1 16,2 «Beyond Episode Listings»։ showbuzzdaily.com։ Վերցված է January 26, 2018 
  17. «Breaking News - ABC Family Greenlights Comedy "Gorgeous Morons" and Supernatural Drama "Beyond"»։ TheFutonCritic.com։ 04/10/15։ Վերցված է 2016-10-22 
  18. «Breaking News - ABC Family Gives Series Orders to Scripted Dramas "Guilt" and "Beyond"»։ TheFutonCritic.com։ 11/05/15։ Վերցված է 2016-10-22 
  19. «Freeform Goes ‘Beyond’ Traditional Series Launch for New Sci-Fi Saga ‘Beyond’ – Full Season Available for Immediate Binge Simultaneous with Linear Premiere»։ disneyabcpress.com։ Վերցված է 2017-01-07 
  20. Christopher DeBono (2017-03-23)։ «Production Dates - Various Shows *Updated 23rd March 2017*»։ SpoilerTV։ Վերցված է 2017-03-26 
  21. «Beyond: Season 1 - Rotten Tomatoes» (անգլերեն)։ Վերցված է 2018-01-19 
  22. «BEYOND (2017) : SEASON 1»։ Վերցված է 2018-01-19