Այլազգիների կառավարման մասին կանոնադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

1822 թվականի Կանոնադրություն այլազգիների կառավարման մասին, Սիբիրի ոչ ռուս ժողովուրդների կառավարման կարգը սահմանող ցարական կառավարության օրենսդրական ակտ։

Ըստ կանոնադրության՝ «այլազգիները» բաժանվեցին երեք խմբի, «նստակյացներ», «թափառաշրջիկներ», «քոչվորներ»։ «Նստակյացները», որոնք հիմնականում Սիբիրի թաթարներն էին, իրավական տեսակետից հավասարվեցին ռուս հարկատու խավերին՝ քաղքենիներին և պետական գյուղացիներին, սակայն առանց զինծառայության պարտավորության։

«Թափառաշրջիկների», որոնց կազմում էին նենեցները, կորյակները, Հյուսիսային Սիբիրի մյուս ժողովուրդները, կառավարումը թողնվեց տոհմային վերնախավի ներկայացուցիչներին՝ «իշխանիկներին» և ավագներին։

«Քոչվորների»՝ բուրյաթների, յակուտների, էվենկների, խակասների յուրաքանչյուր ուլուսի կամ բնակատեղիի ղեկավարումը վստահվեց տոհմի ավագին՝ 1-2 օգնականով։

Կանոնադրությունը «քոչվորներին» ամրացրեց նրանց զբաղեցրած հողատարածությունները, թույլատրեց առևտուրը, սահմանեց յասակի չափերն ու ձևերը, երկրի քրեական օրենսդրությունը տարածեց նաև նրանց վրա։ Կանոնադրությամբ ստեղծված կառավարման կարգը հարատևեց մինչև 20-րդ դարի սկիզբը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 240 CC BY-SA icon 80x15.png