Այադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այադու, Աիդունի, երկրամաս։ Հիշատակվում է Ասորեստանի թագավոր Սարգոն II (մ.թ.ա. 722—705) արձանագրություններում, մ.թ.ա. 714 թ.-ին Ուրարտու կատարած նրա արշավանքի կապակցությամբ։

Ըստ այդ արձանագրության, Այադուն տեղադրվում է Վանա լճին հարավից հարող տարածքում։ Այստեղ է գտնվել ուրարտական սրբավայրերից մեկը՝ Ուիշինի «քաղաքը»՝ այժմյան Խորգոմ գյուղի մերձակայքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 338