Ամփոփում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամփոփում[1] (հին հուն․՝ ἁπλόος, ապլոս, պարզ, մաքուր, λόγος, բառ, խոսք), լեզվաբանության մեջ բառի կազմի մեջ եղած որևէ հնչյունական տարրի, միանման հնչյունախմբերի կամ վանկերի միացում, վերացում, որով բառի հնչյունական կազմը համառոտվում է: Որոշ լեզվաբաններ սա անվանում են նաև վանկային տարնմանում, երբ իբրև տարնմանման արդյունք տեղի է ունենում նույնանման վանկային տարրերից մեկի անկում: Հայերենում ամփոփման օրինակներ են՝ տավարարած > տավարած, հասարակակարգ > հասարակարգ, աշխարհահայացք > աշխարհայացք, նաև՝ գեւղ > գեղ, հրեայ > հրէի բառերում կատարված հնչյունափոխական դեպքերը[2]:

Երևույթը առաջին անգամ նկարագրել է ամերիկացի լեզվաբան՝ Մորիս Բլումֆիլդը՝ 20-րդ դարում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տերմինի թարգմանությունն ըստ՝ Մ. Տեր-Հարությունյանի
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 10։
  3. «Merriam-Webster's Word of the Day for February 6, 2008»։ Merriam-Webster Online։ Վերցված է 2008-02-06