Ամրոց Յոթ աղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրոց Յոթ աղբյուր
Տեսակմշակութային արժեք և ամրոց
Վարչական միավորՆորատուս[1]
Երկիր Հայաստան[1]
Կազմված է մասերիցԴամբարանադաշտ, Գյուղատեղի «Յոթ աղբյուր», Եկեղեցի «Յոթաղբյուր» և Գերեզմանոց

Ամրոց Յոթ աղբյուր[2] նաև՝ (Աբլլու Խարաբա կամ Ասլան-Ղափլան), գտնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում, որը կառուցվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակում։

Ամրոցը գտնվում է Նորատուս գյուղից ոչ հեռու, մոտ 2 կմ հեռավորությոն վրա, իսկ ամրոցի հարավ-արևելյան կողմում կա նաև գյուղատեղի։ Ամրոցի կառուցումը թվագրվում է մ.թ.ա. 1-ին հազարամյակում, իսկ գյուղատեղին 7-ից 17-րդ դարերի։

Աբլլու Խարաբա կամ Ասլան-Ղափլան անունները կապված են այն բանի հետ որ՝ ամրոցից ոչ հեռու կան առյուծի և վագրի նման քարե մահարձաններ։ Մինչև վերջին ժամանակները տարածքը համարվել է որպես միջնադարյան ավերակ գյուղ, սակայն հետազոտությունների արդյունքում պարզ է դաձել որ գյուղի տակ է գտնվել հնագույն ամրոց-շենը։ Սարահարթը, որտեղ կառուցված է միջնաբերդը, բավականին դժվարամատչելի է, միջնաբերդի մուտքը ուղղված է դեպի հյուսիս, որտեղից բացվում է ճանապարհ որը թեքվում է դեպի է արևմուտք, ապա դեպի հարավ։ Այս միջնաբերդը ունեցել է 3 աշտարակ, որոնցից 2-ը գտնվել են պարիսպի արևելյան կողմում իսկ 3-րդը արևմտյան։

Ամրոցից հյուսիս և հյուսիս-արևելք գտնվում է մ.թ.ա. 2-ին հազարամյակի դամբարանադաշտը, իսկ հյուսիս-արևմտյան ստորոտին` Յոթաղբյուր եկեղեցին, որը կառուցվել է 13-14-րդ դարերում։ Ամրոցի մոտակայքում կա նաև գերեզմանոց, այն գտնվում է ամրոցից մոտ 300 մետրի վրա, գերեզմանոցը 9-17-րդ դարերի է։ Տապանաքարերը բազալտից են, իսկ տապանաքարերից մեկը արձանագիր է։ Տապանաքարերը և արձանագիրը վերագրվում են ռազմի դաշտում զոհված Ասլան և Ղափլան եղբայրներին։ Սակայն, ըստ արձանագրության` տապանաքարը պատկանում է մոնղոլական տիրակալ Սաադ ադ-դին բ. Սեյֆ ադ-դին էմիրին և այն թվագրված է 1305 թվականով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ԱՄՐՈՑ «ՅՈԹ ԱՂԲՅՈՒՐ» /«ԱԲԼԼՈՒ ԽԱՐԱԲԱ», «ԱՍԼԱՆ ՂԱՓԼԱՆ»». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.