Ամռան վերջին վարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամռան վերջին վարդը
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԹոմաս Մուր
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1805
ՆախորդAr a Ghabháil 'n a 'Chuain Domh?

«Ամռան վերջին վարդը» (անգլ.՝ The Last Rose of Summer), իռլանդացի բանաստեղծ Թոմաս Մուրի բանաստեղծությունը (1805), որի համար կոմպոզիտոր Ջոն Սթիվենսոնը գրել է երաժշտություն, և որն ընդգրկվել է Մուրի «Իռլանդական մեղեդիներ» (անգլ.՝ Irish Melodies) ժողովածուում։ Ժողովածուի միակ երգն է, որը նախատեսված է կանանց ձայնի համար։

Երգը մեծ ժողովրդականություն է վայելել ոչ միայն Անգլիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում։ Այսպես, այն ընկած է այն մեղեդու հիմքում, որն լայնորեն օգտագործվել է Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտովի «Մարթա» (1847) օպերայում, որի գործողությունները տեղի են ունենում Անգլիայում։

Նույն թվականին Սթիվենսոնի մեղեդու թեմայով վարիացիաներ է գրել Միխայիլ Գլինկան «Շոտլանդական թեմայով վարիացիաներ» վերնագրով․ ակադեմիկոս Մ. Պ. Ալեքսեևի ենթադրությամբ՝ վերնագրում Գլինկայի թույլ տված սխալը կապված է այն հանգամանքի հետ, որ Սթիվենսոնի մեղեդու մասին նա իմացել է Անդրեյ Տուրգենևի միջոցով, որն այն արտագրել է Էդինբուրգ 1828 թվականին։

Երգի թեմայով վարիացիաներ են գրել նաև Ֆելիքս Մենդելսոնը և Հենրիխ Վիլհելմ Էռնստը։ Էռնստի վարիացիան համարվում է ջութակի համար ամենաբարդ ստեղծագործություններից մեկը և մտնում է մանկավարժական երգացանկի մեջ։ Այդ ստեղծագործության անունով կոչվել է Բորիս Եվսեևի «Ռոմանչիկ» վեպի առաջին գլուխը, որի հերոսն ասում է․

Այդ էտյուդը սարսափելի բարդ էր, սակայն վսեմ ու սենտիմենտալ անուն ուներ՝ «Ամռան վերջին վարդը»։ Հորինել է գերմանացի Հենրիխ Վիլհելմ Էռնստը։ Ինձ դուր եկավ այս էտյուդը։ Ամենից շատ հանգիստ չէր տալիս էտյուդի հիմնական թեման։ Այս թեման անցկացվել է pizzicato հնարքով, ընդ որում՝ ոչ թե այդ հնարքի համար սովորական աջ ձեռքով, այլ ձախ ձեռքով[1]։

Բենջամին Բրիտտենը նույնպես երաժշտություն է գրել այդ տեքստի համար, որի թարգմանությունը կատարել է Տատյանա Սիկորսկին նրա մեղեդով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Б. Евсеев. Романчик // Октябрь, 2005, № 2.
  2. «Бенджамин Бриттен Народные песни Ноты». ale07.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.