Ամպը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամպը
գերմ.՝ Die Wolke
«Ամպը» ֆիլմի պոստեր
Երկիր Գերմանիա
Ժանրդրամա, ֆանտաստիկ ֆիլմ և ֆիլմ աղետի մասին
Թվական2006 և մարտի 16, 2006[1][2]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԳրեգոր Շնիտցլեր[3][2]
ՊրոդյուսերՄարկուս Զիմմեր
Սցենարի հեղինակՄարկո Կրոյցպայնտեր
ԴերակատարներՊաուլա Կալենբերգ, Ռիչի Մյուլլեր, Գաբրիելա Շմայդե, Ֆրանց Դաիդա, Հանս Լաուրին Բեյերլինգ, Կարլ Կրանցովսկի, Կարինա Վիզե, Կլեր Օլկերս, Ջենիֆեր Ուլրիխ, Թոմ Վլաշիխա[4], Դիրկ Գալուբա[4], Joram Voelklein?[4], Դանիել Ռյոսներ[4], Նիկոլ Մարիշկա[4], Sven Serah?[4], Էկհարդ Պրոյս[4], Ուլրիկե Առնոլդ[4], Էմանուելա ֆոն Ֆրանկենբերգ[4], Աննո Կելեր[4], Թոմի Շվիմեր[4], Գեորգ Լենց[4] և Էլիզաբեթ Նիդերեր[4]
ՕպերատորMichael Mieke?
ԵրաժշտությունՄաքս Բերգհաուս
ՄոնտաժԱլեքսանդր Դիտներ
Տևողություն102 րոպե

Ամպը (գերմ.՝ Die Wolke), 2006 թվականի Գերմանիայում նկարահանված գիտաֆանտաստիկ ֆիլմ։ Պատմության գործողությունները տեղի են ունենում գերմանական փոքրիկ քաղաքում, որտեղի ատոմակայանում վթար է տեղի ունեցել։ Ֆիլմը հիմնված է գերմանացի գրող Գուդրուն Պաուզևանի համանուն գրքի վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունում Շլից քաղաքում։ Երբ մոտակայքում տեղակայված ատոմային էլեկտրակայանում տեղի է ունենում վթար, Շլիցն առաջինն է ընկնում աղտոտման գոտում։ Գլխավոր հերոսուհու՝ Հաննայի մայրն այդ ժամանակ մեկնել էր այլ քաղաք, որը գտնվում էր վարակված գոտում։ Այնտեղ էլ նա մահանում է։ Հաննայի եղբորը՝ Ուլիին հարվածում է մեքենան, երբ նրանք փորձում են փախչել ռադիոճառագայթված ամպից։ Հաննան ստանում է ճառագայթման մեծ չափաբաժին։

Բայց, այնուամենայնիվ, հերոսուհին փորձում է գտնել իր սիրած տղային և պայքարում է կյանքի համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Պաուլա Կալենբերգ Հաննա Մայնեքե Հաննա Մայնեքե
Ֆրանց Դաիդա Էլմար Քոխ Էլմար Քոխ
Հանս Լաուրին Բեյերլինգ Ուլի Ուլի
Կարլ Կրանցովսկի Բժիշկ Սալամանդեր Բժիշկ Սալամանդեր
Ռիխի Մյուլլեր Ալբերտ Քոխ Ալբերտ Քոխ
Կարինա Վիզե Պաուլա Մայնեքե Պաուլա Մայնեքե
Գաբրիելա Շմայդե Հելգա Հելգա
Թոմաս Վլաշիխա Հաննես Հաննես
Քլեր Օլքերս Այշե Այշե
Ջենիֆեր Ուլրիխ Մայկե Մայկե

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին «Ամպ» ֆիլմն արժանացել է պարգևի լավագույն տղամարդու և կնոջ դերերի համար «Նոր դեմքեր» կինոմրցանակաբաշխությունում։ Մեկ տարի անց Բավարիայի կինոփառատոնում ֆիլմը ճանաչվել է երիտասարդների համար լավագույն ֆիլմ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinokalender.com/film1290_die-wolke.html
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. http://www.imdb.com/title/tt0480083/
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «Awards for Die Wolke» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.