Ամուր (հյուրանոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ամուր
Московская, 70 фасад.JPG
Տեսակշենք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Կոորդինատներ: 55°47′1.1400001000054″ հս․ լ. 49°6′49.950000100001″ ավ. ե. / 55.783650000027776628° հս․. լ. 49.11387500002777529° ավ. ե. / 55.783650000027776628; 49.11387500002777529

«Ամուր» հյուրանոցի շենք (Մոսկովյան փողոց 70) (թաթ.՝ «Амур» кунакханәсе), շենքը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին Կազանի պատմական կենտրոնում (այժմ՝ Վախիտովսկի շրջան): Այն Հին թաթարական արվարձանի տեսարժան վայրերից է, ճարտարապետական հուշարձան և տարածաշրջանային (հանրապետական) նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցը եռահարկ աղյուսե շինություն է՝ բաղկացած երկու հարակից շենքերից, որոնցից մեկի ճակատային հատվածը նայում է Մոսկովյան (Սեննայի հրապարակի նախկին տարածք), մյուսը նայում է դեպի բակ: Գլխավոր ճակատը զարդարված է մոդեռն ոճով և ներառում է թաթարական ճարտարապետության տարրեր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցի արխիվային լուսանկար

Շենքը կառուցվել է 1864 թվականին հայտնի կազանցի ճարտարապետ Պյոտր Էվգրաֆովիչ Անիկինի նախագծով և գործածվել է որպես եկամտաբեր տուն: Տան առաջին սեփականատերերը եղել են Իբրահիմ (1806 - 04.04.1886) և Իսխակ (1810-24.03.1884) Յունուսովները`առաջին գիլդիայի առևտրական, արդյունաբերող Գուբիդուլլա Մուխամետրախիմովիչ Յունուսովի (1776-1842) ժառանգորդները: 1912 թվականին տունն ամբողջությամբ վարձակալությամբ տրվել է առևտրական Մուբարաքշ Ռամազանովին`որպես «Ամուր» հյուրանոցի սենյակներ և նախկին մասնաշենքերի վրա կառուցվել է երրորդ հարկը: «Ամուրի» սենյակները նախահեղափոխական Ռուսաստանի մի քանի հարմարավետ հյուրանոցային համարներից էին, ուր այցելում էին այդ ժամանակաշրջանի Կազանի հայտնի մարդիկ: Կյանքի վերջին ամիսների ընթացքում 1912 թվականի դեկտեմբերից մինչև 1913 թվականի փետրվար այս հյուրանոցում էհանգրվանել հայտնի թաթար բանաստեղծ Գաբդուլլա Տուկայը, ազգային թատրոնի հիմնադիրներ, դերասաններ, «Սայար» առաջին թաթարական մասնագիտական ​​թատերախմբից Գաբդուլլա Կարիևը և Ս. Գիզատուլլինա-Վոլժսկայան: 1912-1913 թվականներին հյուրանոցի 11-րդ համարում ապրել է գրող և հրապարակախոս Ֆատիխ Ամիրխանը, ով աշխատել է «Կոյաշ» թերթի քարտուղարությունում, որի խմբագրությունը նույնպես գտնվել է այս շենքի առաջին հարկում:

2012 թվականի փետրվարի 16-ին[1] շենքը հանձնվել է ASG ներդրումային ընկերությանը[2] Կազանի քաղաքապետարանի և ASG ներդրումային խմբի միջև պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում Կազանի ագլոմերացման և ASG-ի մասնակցությամբ քաղաքի պատմական կենտրոնի վերակառուցման համար[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казань в памятниках истории и культуры / Под ред. С. С. Айдарова, А. Х. Халикова, М. Х. Хасанова, И. Н. Алиева. - Казань: Татарское книжное издательство, 1982.
  • Салихов Р., Хайрутдинов Р. Республика Татарстан: Памятники истории и культуры татарского народа (конец XVIII - начало XX веков). - Казань: ФЕСТ, 1995

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]