Ամուսինը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամուսինը
ռուս.՝ Муж
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էօգոստոսի 9 (21), 1886

«Ամուսինը», Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի օգոստոսի 9-ին «Օսկոլկի ամսագրի» 32-րդ համարում «Акцизный» անվանումով և Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Ամուսինը» պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1886 թվականի օգոստոսի 9-ին «Օսկոլկի ամսագրի» 32-րդ համարում Ա. Չեխոնտե ստորագրությամբ, ընդգրկվել է Ա. Ֆ. Մարքսի հրատարակած Չեխովի հավաքածուում։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, սերբախորվաթերեն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին Վ. Վ. Բիլիբինին փոխարինած հրատարակիչ Լեյկինն Ա. Չեխովին գրել է. «Ձեր "Акцизный" պատմվածքը...բավականին լավն է»։

Գրականագետ Նիկոլայ Միխայլովսկին, Ֆ. Մարքսի հրատարակության առաջին հատվածում տեղադրված Չեխովի բոլոր պատմվածքներից առանձնացրել է «Ամուսինը» պատմվածքը, որպես «բացառիկ մի բան» Չեխովի հավաքածուում, բացառիկ ոչ թե սյուժեով, այլ այն տոնով, որով խոսում է հեղինակը։ Նրա կարծիքով «հեղինակը ինքը չի ծիծաղում և չի ուզում ընթերցողին ծիծաղ պարգևել»։ Չեխովի գեղարվեստական տեխնիկան Միխայլովսկուն այս պատմվածքում նրբիմաստ էր թվում[1]։

Քննադատ Ս. Ա. Վենգերովը «Ամուսինը» պատմվածքի մասին գրել է որպես Չեխովի կարևոր վաղ պատմվածքներից մեկը. «Դոստոևսկուն ուղղակիորեն արձագանքում է «Ամուսինը» պատմվածքը, որտեղ չորս էջերում նկարագրված է չարացած, զարհուրելի զայրույթի մեջ մխրճված էակի հոգեբանությունը, որը զուտ ֆիզիկական տառապանք է զգում, երբ տեսնում է, որ իրեն մոտ գտնվողները կարողանում են մոռանալ և մի պահ տեղափոխվել մեկ այլ, ուրախ և պայծառ աշխարհ»[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում Կ. գյուղաքաղաքում։ Մի օր գիշերն այստեղ գիշերելու է կանգ առնում հեծելազորային գունդ։ Նման իրադարձությունը քաղաքացիներին ոգեշնչում էր տարբեր կերպ. խանութպանները երազում էին երշիկ վաճառել, պանդոկապաններն աշխատում էին շուրջօրյա, ոստիկանությունը դես ու դեն էր վազվզում։ Քաղաքի տիկնայք ռազմական ղեկավարից պահանջում էին ակումբում երեկոյան պարի համար սարքավորում։

Երեկոյան ժամը 9-ին ակումբի դիմաց արդեն նվագում էր ռազմական նվագախումբը, իսկ ակումբում սպաները պարում էին տեղացի կանանց հետ։ Տիկնայք ոգևորված էին, իսկ նրանց հայրերն ու ամուսինները հեռվից նրանց էին նայում։ Այդ ամուսինների մեջ էր գտնվում կոլեգիալ ասեսոր Կիրիլ Պետրովիչ Շալիկովը։ Նրա կինը` երեսունամյա Աննա Պավլովնան, թուլացած պարում էր։ Պարից հոգնած` նա հիշում էր անցյալը, երբ ինքը պարում էր ինստիտուտում և վստահ էր, որ ամուսինը լինելու է բարոն կամ իշխան։

Ամուսինը նայեց Աննա Պավլովնային և բարկացավ։ Պարերի պատճառով նա խաղաթղթեր խաղալու տեղ չուներ, տանել չէր կարող փողավոր նվագախմբի երաժշտություն, և նրան թվում էր, թե սպաները շատ անտարբեր են քաղաքացիական անձանց հետ վարվելիս։ Աննա Պավլովնան պարի ընթացքում ընդհանրապես ամուսնուն չէր նայում և սպայի հետ մազուրկա էր պարում։ Պարից հետո Կիրիլ Պետրովիչը ուղղվեց դեպի կինը և կատեգորիկ կերպով նրան տուն կանչեց։

Աննա Պավլովնան ցնցվեց, բորբոքվեց. «նա ամաչում էր, որ այդպիսի հոգնատանջ, մռայլ ու սովորական ամուսին ուներ»։ Ամուսնու հետ վիճաբանելուց հետո նա գնաց նախասենյակ և սկսեց հագնվել։ Մյուս կանանց ասաց, որ գլխացավ ունի։ Բավարարված Կիրիլ Պետրովիչ Շալիկովը ուրախ էր. նա ուզում էր այնպես անել, որ ակումբում բոլորի համար ձանձրալի ու դառը լինի։

Տան ճանապարհին Աննա Պավլովնան դժվարությամբ էր քայլում։ Նա դառնացած էր և վիրավորված. ամուսնու համար ընտրել էր ամենախայթող ու թունավոր բառը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ник. Михайловский. Литература и жизнь. Кое-что о г. Чехове. — «Русское богатство», 1900, № 4, стр. 121—127
  2. Словарь Брокгауза и Ефрона полутом 76, СПб., 1903, стр. 778

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Муж // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, Page 48 à Chalikov, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Le Mari, traduit par Madeleine Durand et Édouard Parayre, révision de Lily Dennis, Bibliothèque de la Pléiade, éditions Gallimard, 1967, ISBN 978 2 07 0105 49 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]