Ամյունտաս I Մակեդոնացի
| Ամյունտաս I Մակեդոնացի հունարեն՝ Ἀμύντας Aʹ | |||
| Մ․թ․ա․ 510-480 թվականների մետաղադրամ | |||
| |||
|---|---|---|---|
| մոտ մ․թ․ա․ 540 - 512/511 թթ․ | |||
| Նախորդող | Ալկետաս I Մակեդոնացի | ||
| Հաջորդող | Ալեքսանդր I Մակեդոնացի | ||
| |||
| Մ․թ․ա․ 512/511 - 498 թթ. | |||
| Նախորդող | պաշտոնը ստեղծվել է | ||
| Հաջորդող | Ալեքսանդր I Մակեդոնացի | ||
| Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
| Ազգություն | մակեդոնացի | ||
| Դավանանք | բազմաստվածությունը | ||
| Ծննդյան օր | մ. թ. ա. 540 | ||
| Վախճանի օր | մ․թ․ա․ 498 թվական | ||
| Վախճանի վայր | Հին Մակեդոնիա | ||
| Դինաստիա | Արգեադոսների հարստություն | ||
| Հայր | Ալկետաս I Մակեդոնացի | ||
| Մայր | անհայտ | ||
| Ամուսին | թագուհի Եվրիդիկե | ||
| Զավակներ | Ալեքսանդր I Մակեդոնացի Գյուգայա Մակեդոնացի | ||
Ամյունտաս I (հունարեն՝ Ἀμύντας Aʹ, մոտ մ․թ․ա․ 540-498), եղել է Հին Մակեդոնիայի արքան (մ․թ․ա․ 540 – 512/511 թվականներ), իսկ դրանից հետո Դարեհ I-ի վասալական իշխանության՝ Աքեմենյան Մակեդոնիայի կառավրիչը (մ․թ․ա․ 512/511-ից մինչև իր մահ՝ մ․թ․ա․ 498 թվական)։ Նա Ալկետաս I-ի որդին էր և Ալեքսանդր I-ի հայրը։
Ամյունտասը մ․թ․ա․ 512/511 թվականներից ի վեր Դարեհ I-ի վասալն էր։ Նա Դարեհի ուղարկած դեսպանին՝ Մեգաբազոսին[1], տվել է «հող և ջուր», ինչը խորհրդանշում է հպատակեցում Աքեմենյան տիրակալին։ Ամյունտասը, ընդունելով նրանց պահանջը[2], ճոխ խնջույք է կազմակերպել։ Շուտով պարսիկ դեսպանները, գինուց հարբած, պահանջում, որ խնջույքը շարունակվի իրենց՝ պարսիկների ավանդույթներով՝ այսինքն կանայք գան խնջույքի։ Ամյունտասը փոքր-ինչ զայրանում է և հայտնում, որ իրենց ավանդույթներն այդպիսին չեն, սակայն քանի որ պարսիկներն են իրենց տիրակալները, ապա նա կկատարի դեսպանների պահանջը։ Երբ կանայք գալիս են և նստում նրանց դիմաց, պարսիկները բողոքում են՝ պահանջելով, որ նրանք նստեն իրենց կողքին։ Երբ այդ պահանջը նույնպես կատարվում է, պարսիկները սկսում են բռնել նրանց ստինքներից և նույնիսկ փորձել համբուրել[3]։ Տեսնելով այս ամենը՝ Ամյունտասի որդին՝ Ալեքսանդրը, որն այդժամ երիտասարդ էր, չի դիմանում զայրույթին և իր հորը խնդրում է հեռանալ խնջույքից՝ ասելով․ «Հա՛յր, դու հարմարվիր քո տարիքին, գնա հանգստացիր և մի շարունակիր խմելը։ Ես կմնամ այստեղ և հյուրերին կտրամադրեմ անհրաժեշտ ամեն ինչ»[4]։ Երբ նրա հայրը հեռանում է, Ալեքսանդրը կանանց ուղարկում է իրենց կացարաններ և նրանց փոխարեն խնջույքի բերում զինված, կանանց հագուստներ հագած անմորուս տղամարդկանց, որոնք էլ սպանում են պարսիկներին[5][6]։ Երբ պարսիկները սկսում են փնտրել իրենց կորած դեսպաններին և ուղարկում են Բուբարեսին, Ալեքսանդրը այս սպանությունները կոծկելու համար մեծ գումարով կաշառում է նրան և կնության տալիս իր քրոջը՝ Գյուգայային[6][7][8]։
Կարելի է ասել, որ Մակեդոնիայի պատմությունը սկսվել է Ամյունտասի կառավարմամբ։ Նա առաջինն էր Մակեդոնիայի կառավարիչներից, որը դիվանագիտական կապեր է հաստատել այլ իշխանությունների հետ[9]։ Մասնավորապես, նա Հիպպիաս Աթենացի տիրանի հետ միասին մտել է միության մեջ, և երբ Հիպպիասը դուրս վռնդվեց Աթենքից, նա վերջինիս առաջարկեց Մակեդոնական ծովածոցի մոտ գտնվող Անթեմուսի տարածքը՝ փորձելով օգուտ քաղել հույների միջշրջանային բախումներից[9]։ Հիպպիասը մերժում է այդ, ինչպես նաև Այոլկոս քաղաքի առաջարկությունները, քանի որ Ամյունտասը հավանաբար չէր տիրապետում Անթեմուսի տարածքին, այլ առաջարկում էր միայն Հիպպիա հետ համատեղ օկուպացիայի ծրագիր[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Herodotus, The Histories, Book 5, chapter 17. էջեր 5.17-18.
- ↑ Joseph Roisman,Ian Worthington. "A companion to Ancient Macedonia" John Wiley & Sons, 2011. 144435163X pp 343-345
- ↑ Հերոդոտոս, 5․ 18
- ↑ Հերոդոտոս, 5․ 19
- ↑ Հերոդոտոս, 5․ 20
- 1 2 Waters, Matt (2014). Ancient Persia: A Concise History of the Achaemenid Empire, 550–330 BCE (անգլերեն). Cambridge University Press. էջ 83. ISBN 9781107009608.
- ↑ Herodotus. Herodotus, The Histories, Book 5, chapter 21, section 2.
- ↑ Հերոդոտոս, 5․ 21
- 1 2 Chisholm, 1911
- ↑ Miltiades V. Chatzopoulos Macedonian Institutions Under the Kings: A historical and epigraphic study, p. 174, 960-7094-89-1.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոդոտոս v. 17, 94
- Justin, vii. 2
- Thucydides, ii. 100
- Pausanias, ix. 40
| Նախորդող՝ Ալկետաս I |
Մակեդոնիայի արքա մ․թ․ա․ 547–498 |
Հաջորդող: Ալեքսանդր I |
| ||||||
