Ամենավագ
Ամենավագ Ամենավագ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Նշանակություն | բոլորից մեծ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Ամեն |
Կապված հոդվածներ | «Ամենավագ» սկսվող էջեր |
Ամենավագ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ամեն և ավագ բառերից։ Նշանակում է «բոլորից մեծ»։ Գործածվել է 14-րդ և 15-րդ դարերում[2]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամենաւագ Դերջանցի, Կառնբերդակ գյուղից հասարակ երկրագործ էր։ Թուրքերը զրպարտեցին նրան, թե իսլամ է ընդունել։ Դատավորը պահանջեց ուրանալ իր կրոնը։ Ամենաւագը մերժեց, բանտի ու տանջանքի դատապարտվեց և ապա քարկոծությամբ նահատակվեց, 1335 թ[3]։
- Ամենաւագ, հայր Ասատի և Սիմէոնի, որոնք Ներսէս գրչին օրինակել տվին «Հաւաքումն տօնական ճառից», 1397 թ[4]։
- Ամինաւագ, գյուղապետ․ իբրև վկա ստորագրում է մի կտակագրի[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 117 — 634 էջ։
- ↑ Յասմ․ Ազգապ․ 1860, Նոր վկ․, էջ 129-133
- ↑ Ձեռագիր, Վենետիկ, Բ, 1284
- ↑ Manus. brit. mus. 31 ա, 1461 թ