Ամբողջ կյանքն աչքի առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբողջ կյանքն աչքի առաջ
անգլ.՝ The Life Before Her Eyes
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, դրամա և վեպի էկրանավորում
Թվական2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎադիմ Փերելման
ԴերակատարներՈւմա Թուրման, Էվըն Ռէյչըլ Ուուտ, Էվա Ամուրի, Բրեթ Քալեն, Մոլլի Փրայս և Օսկար Այզեկ
ՕպերատորՊավել Էդելման
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
Նկարահանման վայրԿոնեկտիկուտ
Կինոընկերություն2929 Entertainment
Տևողություն86 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ամբողջ կյանքն աչքի առաջ» (անգլ.՝ The Life Before Her Eyes, Կյանքը նրա աչքերի առաջ, այլընտրանքային թարգմանություն՝ «Կյանքի ակնթարթներ»), Լաուրա Կասիշկեի վեպի հիման վրա 2017 թվականին ռեժիսոր Վադիմ Պերելմանի նկարահանած դրամա ֆիլմը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ումա Թուրմանը և Էվան Ռեյչել Վուդը։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանան և Մորինը ընկերուհիներ են, թեև բնավորությամբ ու հայացքներով լրիվ հակադիր են։ Դիանան փորձում է կյանքից վերցնել ամեն ինչ, նա երիտասարդ է, գեղեցիկ, նրան թվում է, թե կյանքը չափազանց կարճ է, և այն պետք է ապրել ոչ թե արժանապատիվ, այլ «լիարժեք» (սեքս, թմրանյութեր, ուսման մեջ նվազագույն լարում)։

Մորինը ամաչկոտ է, սիրալիր, աշխատասեր, և նույնիսկ ստելը նրա համար դժվար է։ Ամեն ինչ փոխվում է այն պահին, երբ աղջիկները բախվում են «էքստրեմալին». տղաներից մեկը հրաձգության է սկսում նրանց դպրոցում՝ սպանելով բազմաթիվ աշակերտների և ուսուցիչների։ Հոգեխախտված, մարդասպան այդ տղան աղջիկներին տալիս է ընտրելու հնարավորություն, թե իրենց երկուսից ում պետք է սպանի և... Ֆիլմում ցուցադրվում են սպանված մարդկանց դիակներով լի դասասենյակներ, սպանված մարզչի դիակը մարզադահլիճում, տնօրենի դիակը իր իսկ աշխատասենյակում, լսվում են ինքնաձիգի կրակահերթի ձայներ։

Անցնում է 15 տարի։ Դիանան ապրում է նույն քաղաքում, ունի ընտանիք (ամուսին և դուստր)։ Նրա երեխան շատ նման է իրեն (քմահաճ է)։ Բայց Դիանային հետապնդում է անցյալը։ Նա անհանգստացած է դստեր ապագայով, կարծում է, թե ամուսինը խաբում, դավաճանում է իրեն։ Դիանային տարօրինակ տեսիլքներ են այցելում. այն արտակարգ դեպքից 15 տարի անց՝ զոհվածների հիշատակի օրվան մոտ, Դիանային տանջում է մեղքի զգացումը, նա հիշում է, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։

Եզրափակիչ հատվածում բացահայտվում է ֆիլմի բուն իմաստը։ Ամբողջ ֆիլմի ընթացքում կինոդիտողը կարծում է, որ Դիանան սխալ ընտրություն է կատարել և տանջվում է սեփական մեղքի գիտակցումից ու խղճի խայթերից։ Սակայն հանգուցալուծումը չափազանց անկանխատեսելի է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ումա Թուրման Դիանա Մաքֆի Դիանա Մաքֆի
Էվան Ռեյչել Վուդ Դիանա ջահել Դիանա
Եվա Ամուռի Մորին Մորին
Գեբրիել Բրենան Էմմա Էմմա
Բրեթ Քալլեն Փոլ Մաքֆի Փոլ Մաքֆի
Մեգի Լեյսի Ամանդա Ամանդա
Ջոն Մագարո Մայքլ Պատրիկ Մայքլ Պատրիկ
Թեններ Քոեն Նայթ Ուիթ Նայթ Ուիթ
Օսկար Այզեք Մարկուս Մարկուս
Լին Քոեն քույր Բեաթրիս քույր Բեաթրիս

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների անբարենպաստ արձագանքներին։ Rotten Tomatoes- ում ֆիլմն ունի 24% վարկանիշ՝ հիմնված 96 գրախոսականների վրա, միջին գնահատականը 4,4/10[1]։ Metacritic- ում ֆիլմն ունի 100-ից 38 միավոր՝ հիմնված 25 քննադատների ակնարկների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ անբարենպաստ արձագանքներ» կարգավիճակին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Life Before Her Eyes (2007)» (անգլերեն). Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  2. «The Life Before Her Eyes». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]