Ամբողջատիրական համակարգ ԽՍՀՄ-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
USSR Republics Numbered Alphabetically.png

ԽՍՀՄ–ում ամբողջատիրության հաստատմանը նպաստեց 1930–ական թվականների սկզբներին ԽՍՀՄ–ում ձևավորված վարչահրամայական համակարգը։

Ամբողջատիրության հաստատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջատիրության խորհրդային տարատեսակն ուներ մի շարք պատճառներ։ Նախ, խորհրդային ամբողջատիրության անհրաժեշտ տարր հանդիսացող կառավարման վարչահրամայական համակարգը համապատասխանում էր սոցիալիզմի կառուցման վերաբերյալ այն ժամանակներում իշխող պատկերացումներին։ Զգացվում էր ժողովրդական զանգվածների սոցիալ–տնտեսական և մշակութային ընդհանուր ցածր մակարդակը։ Երկրում բացակայում էին ժողովրդավարության ավանդույթները։ Չհաջողվեց ստեղծել իշխանության մարմինների գործունեության նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ։ Ձևավորվում էր խորհրդային առաջնորդների (Լենին և Ստալին) անձի պաշտամունքը։ Ամբողջատիրության հաստատմանը նպաստեցին նաև կառավարող կուսակցության անհանդուրժողականությունն ու քաղաքական ընդդիմության բացակայությունը։ Քաղաքացիական պատերազմը նպաստեց միակուսակցական համակարգի ձևավորմանն ու մարքս–լենինյան գաղափարախոսության գերիշխանությանը։ Քաղաքական ընդդիմությունը ոչնչացված էր։ Էական դեր խաղաց նաև պետական և կուսակցական մարմինների բյուրոկրատացումը։ Տնտեսության պետականացումը կտրուկ մեծացրեց պետական ապարատի լիազորությունները։ Բացի այդ, տեխնիկական և տնտեսական հետամնացության հաղթահարման անհրաժեշտությունը, մարդկային և նյութական ռեսուրսների ծայրահեղ մոբիլիզացման պատճառ դարձան։ Կապիտալիստական շրջափակման և ռազմական սպառնալիքի մթնոլորտը նույնպես ազդում էր բնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա։ Ամբողջատիրությունը դրսևորվում էր նաև սոցիալական բնագավառում։

Խորհրդային մարդու սահմանափակումներերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Coat of arms of the USSR.png

20-րդ դարի առաջին կեսին խորհրդային մարդու կյանքում կային բազմաթիվ սահմանափակումներ.

  • Կոլտնտեսականները զրկված էին ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Ի տարբերություն բնակչության մյուս խմբերի՝ նրանք չունեին անձնագրեր։
  • Բնակության վայրի հարցում գործում էին սահմանափակումներ։ Օրինակ՝ արգելված էր հաստատվել որևէ վայրում առանց գրանցման։
  • Սահմանափակումներ կային նաև աշխատանքի վայրի ընտրության և աշխատավայրի փոփոխման հարցում։
  • Գործում էին նաև կուսակցական պատկանելությանն առնչվող սահմանափակումներ։ Միջին և բարձր պաշտոններ վարելու համար ցանկալի էր, որ անձը լինի կոմունիստական կուսակցության անդամ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք

Հեղինակ՝ Վ. Պետրոսյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան