Ամասիայի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամասիայի պաշարում
Միհրդատյան երրորդ պատերազմ
Թվական մ.թ.ա. 72 - մ.թ.ա. 70
Վայր Ամասիա, Պոնտոս
Արդյունք հռոմեացիների հաղթանակ
Հակառակորդներ
Պոնտոսի թագավորություն Հռոմեական հանրապետություն
Հրամանատարներ
հայտնի չէ Լյուցիոս Լուկուլլոս

Ամասիայի պաշարում (մոտավորապես մ.թ.ա. 72-70 թվականներ), Միհրդատյան երրորդ պատերազմի ընթացքում հռոմեական զորքերի կողմից Պոնտոսի Ամասիա քաղաքի պաշարումը։

Երրորդ Միհրդատյան պատերազմի սկզբում պոնտացի ժողովուրդը պարտություն կրեց և ստիպված եղավ հետ նահանջել դեպի Պոնտոս։ Միհրդատ VI-ի բանակը Կաբիրի մոտ կրեց իր հերթական պարտությունը, իսկ ինքը՝ Միհրդատը, ապաստան գտավ իր փեսայի՝ հայոց թագավոր Տիգրանի մոտ։ Միևնույն ժամանակ, հռոմեական զորքերը Լուկուլլոսի հրամանատարությամբ սկսեցին պոնտական բազմաթիվ քաղաքների և բերդերի պաշարումը, որը շարունակվեց մ.թ.ա. 71-ից մինչև 70 թվականները։

Ամասիան եղել է պոնտական թագավորության մայրաքաղաքը։ Քաղաքը գտնվում էր խորը կիրճում, որտեղով հոսում էր Իրիդ գետը։ Բերդը գտնվում էր բարձր ժայռի վրա, որի ներսում եղել են ստորգետնյա ջրանցքներով երկու ջրամբարներ, որոնք կապված էին թե՛ գետին, թե՛ բերդին[1]։ Այս ձևով, ամրոցը գերազանց էր պաշտպանության համար։ Ամասիայի պաշարման մանրամասները հայտնի չեն, բայց ի վերջո հռոմեացիները գրավել են ամրոցը։ Հարյուրամյակներ անց շրջակա տարածքում մնացին «Միհրդատյան պատերազմի հետևանքով ավերված ամրություններ և շատ լքված հողեր»[2]։ Մեմնոնի խոսքերով, Ամասիան Պոնտիոսի մյուս քաղաքներից և ամրոցներից ավելի երկար է դիմակայել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наумов, 2010, էջ 175
  2. Страбон. XII. 3. 28
  3. Мемнон. LIV

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наумов Л. Митридатовы войны. — М.: Волшебный фонарь, 2010. — 512 с. — ISBN 978-5-903505-38-8