Ամանորն Իտալիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամանորն Իտալիայում
Capodanno
Capodanno romano.jpg
սկսածդեկտեմբերի 31
մինչևհունվարի 1
Ավանդույթներհին իրերի փողոց նետում

Ամանորն Իտալիայում (իտալ.՝ Capodanno, թարգմանվում է որպես «տարվա գլուխ», նաև հայտնի է որպես Սուրբ Սիլվեստերի ընթրիք), տոն, որը նշվում է իտալացիների կողմից՝ համապատասխան գրիգորյան օրացույցի, մեկնարկում է դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։

Տոնի նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Capodanno или Новый год по-итальянски»։ www.studyitalian.ru։ Վերցված է 2015-12-01