Jump to content

Աղվես Միկիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվես Միկիտա

Աղվես Միկիտա (ուկրաիներեն՝ Лис Микита), առաջին ուկրաինական բազմասերիանոց մուլտֆիլմը, որը նկարահանվել է Ուկրաինայի անկախացումից հետո։ Սերիալը նկարահանվել է Իվան Ֆրանկոյի  «Աղվես Միկիտա» երգիծական հեքիաթի հիման վրա։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվես Միկիտայի մասին պոեմ-հեքիաթն առաջին անգամ հրապարակվել է Թեոֆիլ Կոպիստինսկու նկարազարդումներով 1890 թվականին։ Ստեղծագործությունը բաղկացած էր 12 երգից՝ վառ արտահայտված երգիծական բնույթով[1]։

2003 թվականին սկսվել է այդ հեքիաթի հիման վրա անիմացիոն շարքի ստեղծման պիլոտային նախագիծը։ Նրա պաշտոնական պատվիրատուն եղել է Պրոսվիտա միությունը, նկարահանման համար անհրաժեշտ գումարը՝ 10 մլն գրիվնա, 2005 թվականին հատկացվել է Մշակույթի նախարարության կողմից կառավարության ծրագրի համաձայն[2]։

Մուլտֆիլմի ստեղծման վրա աշխատել է 70 անիմատոր, որոնք ընդհանուր առմամբ նկարել են մոտ 450 000 նկարներ։ Հնչյունավորման ժամանակ Իվան Ֆրանկոյի տեքստը թողնվել է գրեթե առանց փոփոխության՝ պահպանելով բնօրինակի բարբառային տեքստը։ Արդյունքում ստացվել է 15 րոպե տևողությամբ 26 սերիա[3]։

Մուլտֆիլմի համար երաժշտություն գրել է հայտնի կոմպոզիտոր Միրոսլավ Սկորիկը։ Բացի այդ, հնչյունավորման համար օգտագործվել են այլ երաժիշտների ստեղծագործությունները, այդ թվում Կարլ Վեբերի «Ազատ հրաձիգ» օպերայից, առանց տեքստի երգը Պիկարդիայի տերցիայից, Իվան Պոպովիչի («А уяви собі вдома нікого нема»), Մարիա Շալայկևիչի («Усі ми прагнемо любові»), Mad Heads XL («Допоки сонце сяє, поки вода тече, надія є!»), Գադյուկին եղբայրներ («Ой, лихо»), Օկեան Էլզիի («Ти і я»), Վոպլի Վիդոպլյասովայի, ԳրինՋոլլիի և այլոց երգերը[1][3]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի հունիսի 15-ին «Կինոպալաց» կինոթատրոնում։

Հեռուստաէկրանին մուլտֆիլմը հայտնվել է 2009 թվականին[3]։

2017 թվականին հեռուստասերիալը տեղադրվել է Մալյատկո TV հեռուստաընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում։ «Աղվես Միկիտա» մուլտֆիլմը հեռարձակվել է ոչ միայն Ուկրաինայում, այլև Լատվիայում, Հունգարիայում և Թուրքիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]