Աղվեսի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվեսի արկածները
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱնդրեյ Կուզնեցով
ՍցենարիստԱնդրեյ Կուզնեցով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն790 վայրկյան
Թվական2009

Աղվեսի արկածները (ռուս.՝ Похождения лиса), ռուսական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2009 թվակակին, «Օդաչու» ստուդիայում։ Ռեժիսոր Անդրեյ Կուզնեցովը նկարահանել է այն ըստ էվենկական համանուն ժողովրդական հեքիաթի։

Մուլտֆիլմը մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ բառերը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, էվենկիա»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատմությունը տեղի է ունեցել հին ժամանակներում, երբ հավատում էին, թե ամբողջ աշխարհը տեղավորվում է եղջերուի մեջքին։ Աղվեսն իրեն շատ խորամանկ էր կարծում և անընդհատ փորձում էր ինչ-որ բան հորինել ու չաշխատել։ Նա մեղրի հետևից ծառ է բարձրանում, իսկ մեղուները հարձակվում են աղվեսի վրա։ Աղվեսն ընկնում է եղնիկի վրա։ Աղվեսի կինը նրան ուղարկում է փայտի։ Նա ալարում է փայտը քարշ տալ և որոշում է ուրիշի շնասայլակով իջեցնել փայտը։ Գնում է ձուկ բռնելու և ընկնում է սառույցի տակ։ Այնտեղ նա շաման է ձևանում և գողանում է մայր ձկան ոսկե պոչը։ Ձկները այս ամենը պատմում են բուին և արջին, վերջիններս աղվեսի պարկի մեջ սառույցի կտոր են դնում, իսկ մայր ձկան պոչը վերադարձնում նրան։ Աղվեսը ձկան փոխարեն կնոջ համար սառույց է բերում։ Այս ժամանակներից շատ տարիներ են անցել, իսկ աղվեսը նույն ծույլն է մնացել։

Փառատոներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009` «Ոսկե ձկնիկ» միջազգային անիմացիոն մանկական փառատոն, Լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակ[1]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]