- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակարի (այլ կիրառումներ)
Հագարի, գետ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Որոտան գետի ձախ և ամենամեծ վտակն է։ Ունի 113 կմ երկարություն և 2570 կմ² ավազան։
Սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից՝ Դալիդաղ կոչվող լեռնազանգվածի հարավային լանջից։ Հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, խոշոր վտակը Հոչազն (Հոչանց) է (63 կմ)։ Սնումը խառն է, հորդացումը տեղի է ունենում մայիս-հունիսին ամիսներին։ Տարեկան միջին ծախսը կազմում է 16,2 մ/վ է, հոսքը՝ 510 միլիոն մ³։
Հագարի գետը հայտնի է նաև Ագար, Ագարա, Ագարա գետ, Ագարակի գետ, Ագարակու գետ, Ագարի, Ակարաչայ, Ակերա, Ակիրա, Աղավնո, Աղավնո գետ, Աղվան, Աղվանի, Աղվանից գետ, Աղվանո, Աղվանո գետ, Առան, Աքերաչայ, Աքյարա, Հագարչայ, Հագարու, Հագարու գետ, Հակար, Հակարի գետ, Հակարչայ, Հաքարլու, Հաքարու գետ, Հակարչայ, Հաքար, Հաքարա, Հաքարաչայ, Հաքարլու, Հաքարու գետ[1]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 40)։
|