Աղբրաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղբրաց
Աղբրաց
Տեսակիգական անձնանուն
Նշանակությունեղբայրացու
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Աղբրաց» սկսվող էջեր

Աղբրաց, հայկական իգական անուն։ Ծագել է աղբրացու (եղբայրացու) ձևից, որը նշանակել է այնպիսի քույր, որ մի եղբայր արժե։ Գործածվել է 14-15-րդ դարերում, այնուհետև դուրս է եկել գործածությունից[2]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղբրաց, կին Գրիգոր քահանայի, մայր Վարդան քահանայի, որ Խոռինանց գյուղի Ս․ Աստուածածին եկեղեցում օրինակեց Աւետարանը[3]։
  • Աղբրաց, կին Յակոբի և մայր Վարդան արքեպիսկոպոսի, որ Արգելանի վանից առաջնորդ կարգվեց 1331 թվականին[4]։
  • Աղբրաց, դուստր Կարապետի, կին Գրիգորի և քույր Պօղոս քահանայի, որ գրել տվեց մի Աւետարան[5]։
  • Աղբրաց, կին Խաչատուրի և մայր Կարապետ գրչի, որ Արծկէում օրինակեց մի Ճառընտիր[6]։
  • Աղբրաց, կին Խաչատուրի և մայր Թումա քահանայի, որ գրեց մի Ճաշոց[7]։
  • Աղբրաց, դուստր տանուտեր Մանկտաւագի, որ գրել տվեց մի Աւետարան[8]։
  • Աղբրաց, կին Թաւաքալի, հորեղբոր Սարգիսի, որ գրել տվեց մի Աւետարան, Խիզանի Գամաղիէլ վանքում[9]։
  • Աղբրաց, կին Մարտիրոսի և մայր Յովհաննէս քահանայի, որ ստացավ մի Աւետարան (թվականն անհայտ է, սակայն 1276 թվականից ուշ է)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 105 — 634 էջ։
  3. Թորոս Աղբար, Ա․, էջ 218, 1317 թ․
  4. Manus. brit. mus. 58 բ - 59 ա
  5. Ձեռագիր, Վենետիկ, Ա, էջ 698, 1334 թ
  6. Տաշեան, Ցուց․ 583 բ, 1428 թ
  7. Ձեռագիր, Սեբաստիա, ՀԱ 1926, էջ 244, 1441 թ
  8. Ձեռագիր, Վենետիկ, Ա, էջ 582, 1455 թ
  9. Ձեռագիր, Վասպուրական, էջ 451, 1468 թ
  10. Ձեռագիր, Վենետիկ, Ա, էջ 428