Աղանուս
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Աղանուս | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 3176.7 կմ² | |
Բնակչություն | 40 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Աղանուս, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 57 կմ հեռավորության վրա։
Աղանուս համայնքի կազմում ընդգրկված են նաև Ապարան և Մեղվաձոր գյուղերը։ Ապարան գյուղում բնակվում է 28 մարդ, կա 5 տնտեսություն, իսկ Մեղվաձոր գյուղում՝ 12 մարդ, կա 3 տնտեսություն։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը բարձր լեռնային է, ունի 3176.7 հա տարածք, որից 140.0 հա գյուղատնտեսական նշանակություն, 2873.2 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են մշտական գործող բնական աղբյուրներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Աղանուս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 40 մարդ, կա 9 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 50 | 45 | 37 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի Ապարան գյուղի պատմամշակութային հուշարձաններից է մ.թ.ա. 8- մ.թ.ա. 3-րդ դարերի քարանձավը։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 328
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |