Ահմեթ Շաքիրի
Ահմեթ Շաքիրի | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Բիշկուրաևո, Տույմազինսկի շրջան |
Վախճանվել է | 1941 |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ |
Լեզու | բաշկիրերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ստեղծագործական շրջան | 1935-1941 |
Ահմեթ Շաքիրի (բաշկիրերեն՝ Әхмәт Шакири; 1920, Բիշկուրաևո, Տույմազինսկի շրջան - 1941) — սովետական բաշկիր բանաստեղծ, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմեթ Շաքիրին ծնվել է 1920 թվականին Ուֆայի նահանգի Բելեբեևսկի վարչաշրջանի Բիշկուրաևո գյուղում (այժմ՝ Բաշկորտոստանի Տույմազինսկի շրջան)՝ մոլլայի ընտանիքում[1][2]։ Նա ավարտել է յոթնամյա դպրոցը, որտեղ սկսել էր սովորել 1930 թվականից։ 1937-1939 թվականներին սովորել է Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում՝ Բ. Նուրմանովի անվան մանկավարժական բանֆակում[2]։ 1939 թվականին ընդունվել է պետական համալսարան, բայց նույն թվականի հոկտեմբերին զորակոչվել է բանակ։ Նա ծառայել է որպես քաղղեկի օգնական։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գնացել է ռազմաճակատ։ Նա մահացել է 1941 թվականին[3]։
Ահմեթ Շաքիրին սկսել է բանաստեղծություններ գրել դպրոցական տարիներին։ 1935 թվականին իր բանաստեղծություններն ու հոդվածները տպագրել է «Йәш төҙөүсе» («Երիտասարդ շինարար») թերթում։ Բաշկիրի մանկավարժական բանֆակում ուսանելու տարիներին «Тәүге йыр» («Առաջին երգ»), «Икенсе йыр» («Երկրորդ երգ») ալմանախներում, հանրապետական թերթերում և ամսագրերում տպագրել է իր լիրիկական բանաստեղծությունները[3]։ 1939 թվականին գրել է «Ҡара күҙлек аҫтындағы сер» («Գաղտնիքը սև ակնոցի տակ») պոեմը, որի հիմնական թեման ֆաշիզմի և պատերազմի հանդեպ ատելությունն էր։ Նրա բանաստեղծություններն ընդգրկվել են «Бәхетле ғүмер» ժողովածուում (1940; «Երջանիկ կյանք»՝ Գ. Իբրահիմովի հետ համատեղ)։ Ահմեթ Շաքիրին Միխայիլ Լերմոնտովի և Տարաս Շևչենկոյի մի շարք ստեղծագործություններ թարգմանել է բաշկիրերեն[1][3]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бәхетле ғүмер [Երջանիկ կյանք]։ Шиғырҙар. — Өфө: Башгосиздат, 1940 (Գ. Իբրահիմովի հետ համատեղ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Шакири Ахмет // Башкирская энциклопедия / гл.ред. М.А.Ильгамов. — Уфа: ГАУН «Башкирская энциклопедия», 2015—2019. — ISBN 978-5-88185-306-8.
- ↑ 2,0 2,1 Р. Х. Тимерғәлина, 1968
- ↑ 3,0 3,1 3,2 Писатели земли башкирской: справочник / сост.: Р. Н. Баимов, Г. Н. Гареева, Р. Х. Тимергалина. — Уфа: Китап, 2006. — С. 452.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сафуанов С. Ғ. Йыр сафта ҡала. — Өфө: Башҡортостан китап нәшриәте, 1960. — 184 бит. — 123—135 биттәр.
- Тимерғәлина Р. Х. Әхмәт Шакири (1920—1941) (ba) // Башҡортостан яҙыусылары (библиографик белешмә). — Өфө: Башҡортостан китап нәшриәте, 1968. — С. 457.