Ահմադ Ավադ իբն Աուֆ
Ահմադ Ավադ իբն Աուֆ أحمد عوض بن عوف | |||
| |||
---|---|---|---|
2019 ապրիլի 11 - 2019 ապրիլի 12 | |||
Նախորդող | Օմար ալ-Բաշիր (որպես Սուդանի նախագահ) | ||
Հաջորդող | Աբդել Ֆաթահ ալ-Բուրհան | ||
| |||
2019 փետրվարի 23 - 2019 ապրիլի 11 | |||
Նախորդող | Բաքրի Հասան Սալեհ | ||
| |||
2015 օգոստոսի 23 - 2019 ապրիլի 14 | |||
Նախորդող | Մուսթաֆա Օսման Օբեիդ Սալիմ | ||
Հաջորդող | Աբու Բաքր Մուսթաֆա | ||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | ||
Ազգություն | ![]() | ||
Ծննդյան օր | ոչ վաղ քան 1954 և ոչ ուշ քան 1957 | ||
Ծննդավայր | Qerri, Խարթում, Սուդան[1] | ||
Քաղաքացիություն | ![]() |
Ահմադ Ավադ իբն Աուֆ (արաբ․՝ أحمد عوض بن عوف,ոչ վաղ քան 1954 և ոչ ուշ քան 1957, Qerri, Խարթում, Սուդան[1])), Սուդանի պետական, քաղաքական ու ռազմական գործիչ։ Սուդանի առաջին փոխնախագահ 2019 թվականի փետրվարի 23-ից մինչև ապրիլի 11-ը[2]։ Նաև զբաղեցրել է Սուդանի պաշտպանության նախարարի պաշտոնը (2015 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2019 թվականի ապրիլի 14-ը)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աուֆը զբաղեցնում էր ռազմական հետախուզության պետի, ինչպես նաև շտաբների պետերի միացյալ կոմիտետի նախագահի պաշտոնը, մինչև 2010 թվականի հունիսին աշխատանքից չազատվեց խոշոր ռազմական վերադասավորումների արդյունքում[4]։ Բանակում ծառայությունից հետո աշխատել է ՆԳՆ-ում։ 2011 թվականին մասնակցել է Էրիթրեայի հետ բանակցություններին, Եգիպտոսում եղել է հյուպատոս դեսպանատանը, սկսած 2012 թվականի հոկտեմբերից զբաղեցրել է Օմանում Սուդանի դեսպանի պաշտոնը[5]։
Աուֆը այն մարդկանց ցանկում էր, որոնց վրա 2007 թվականին Միացյալ Նահանգները սանկցիաներ կիրառեցին, քանի որ նրանց մեղադրում են Դարֆուրի պատերազմի ժամանակ ջանջավիդների հետ կապ ունենալու մեջ[6][7]։
2019 թվականի փետրվարի 23-ին Աուֆը նշանակվեց Սուդանի առաջին փոխնախագահ, մասսայական ցույցերի հետևանքով նախագահ Բաշիրի կողմից կառավարության լուծարման արդյունքում, այդ պաշտոնում հաջորդելով Բաքրի Հասան Սալեհին[2]։
Ապրիլի 11-ին երկրում Աուֆի գլխավորությամբ տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում։
Ապրիլի 12-ին հրաժարական է տվել զինված ուժերի միասնության պահպանման համար, գեներալ Աբդել Ֆաթթահ Բուրհանին անվանելով իր իրավահաջորդ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.thenationalnews.com/world/africa/sudan-s-awad-ibn-auf-veteran-of-bashir-era-who-held-power-for-a-day-1.848213
- ↑ 2,0 2,1 Sudan protest hub: Bashir swears in new prime minister
- ↑ [1] Արխիվացված 2020-10-19 Wayback Machine [https://www.kommersant.ru/doc/3944851?from=hotnews]
- ↑ «Sudan retires general sanctioned over Darfur». Արխիվացված է օրիգինալից 2019-12-08-ին. Վերցված է 2019-05-03-ին.
- ↑ Кусов В.Г. «Авад ибн Ауф: глава государства Судан, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Правители Африки: XXI век. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Bashir appoints U.S. sanctioned general as new defence minister». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Sudan appoints new defence minister
- ↑ Глава Военного совета Судана ушел в отставку