Ահաբեկչություն Գաոյում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահաբեկչություն Գաոյում
Malian Red Cross after a terrorist attack, Gao.jpg
Սպանության ձևահաբեկիչ-մահապարտի պայթյուն և car bombing?
ԵրկիրFlag of Mali.svg Մալի
Ամսաթիվհունվարի 18, 2017
Սպանվածներ77 մարդ[1]
Վիրավորներ120

Ահաբեկչություն Գաոյում, 2017 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցած ահաբեկչություն, երբ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լցված տրանսպորտային միջոցով մտել է Գաո, Մալիի մերձակա ռազմական ճամբար՝ սպանելով 77 և վիրավորելով առնվազն 11 մարդու։ Միջադեպը Մալիի պատմության մեջ ամենամահաբեր ահաբեկչությունն է[2]։

Միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ժամանակով ժամը 9:00-ի սահմաններում պայթուցիկով լցված մեքենան մտել է բազա[3], որտեղ գտնվել են մալիական բանակի` կառավարության հետ խաղաղ պայմանագիր ստորագրող անդամներն ու զինյալները[4]։ Ըստ բանակի մամուլի քարտուղարի՝ մեքենան ունեցել է զորամասի տարբերանշան[5][6]։ Տասնյակ մարդիկ են սպանվել, սակայն ճշգրիտ թիվն սկզբնապես հայտնի չի եղել. Մալիի ORTM պետական ալիքը հայտարարել է, որ զոհվել է 47 մարդ, մինչդեռ նախագահի ծառայությունը նշել է, որ ահաբեկչությանը զոհ է գնացել 60 մարդ և վիրավորվել են 115-ը։ Հունվարի 19-ին ֆրանսիական բանակի ներկայացուցիչը հայտարարել էր, որ զոհերի թիվը հասել է 77-ի[7]։

Իսլամական Մագրիբում Ալ Քաիդան ստանձնել է Ալ Մուրաբիտուն կազմակերպության միջոցով հարձակման պատասխանատվությունը[8], որը հայտարարել է, թե պայթյունը պատիժ էր Ֆրանսիայի հետ Մալիի համագործակցության համար։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Կիթան եռօրյա սուգ է հայտարարել։ ԱԳ նախարար Աբդուլայ Գիոթը հայտարարել է, որ հարձակումը կատարվել է հանցագործի, վախկոտի և բարբարոսի կողմից, սակայն նա չի կարող վերջ դնել ապստամբների հետ խաղաղության հասնելու կառավարության ջանքերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]