Ակտիվ դիմադրություն
Արտաքին տեսք
Ակտիվ դիմադրություն, փոփոխական հոսանքի շղթայի լրիվ դիմադրության էլեկտրական էներգիա կլանող մասը։ Ակտիվ դիմադրությունը P ակտիվ (կլանված) հզորության հարաբերությունն է I հոսանքի գործող արժեքի քառակուսուն՝
- ։ Հաղորդչի կտրվածքով փոփոխական հոսանքի անհամասեռ բաշխվածության (սկին էֆեկտ), մրրկային հոսանքների և հիստերեզիսի վրա ծախսվող էներգիայի պատճառով ակտիվ դիմադրությունը մեծ է հաստատուն հոսանքի դիմադրությունից։ Ակտիվ դիմադրությունը փոփոխական հոսանքի շղթայի դիմադրությունների եռանկյան էջն է։
Ակտիվ դիմադրությունը ակտիվ հաղորդականության հետ կապված է
առնչությամբ, ուր Z-ը շղթայի լրիվ դիմադրությունն է։
Իմպենդանսի հետ ակտիվ դիմադրությունը կապված է
առնչութւամբ, որտեղ -ը իմպեդանսն է (լրիվ դիմադրությունը), -ը՝ ակտիվ դիմադրության մեծությունը, -ը՝ ռեակտիվ դիմադրության մեծությունը, -ն՝ կեղծ միավորը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 231)։ |