Ակտարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ակտարա», քիմիական պատրաստուկ, միջատասպան-տզասպան։ Ազդողնյութը՝ թիամետօքսամ։ Թողարկվում է 250 գ/կգ ջրում դիսպերսվող հատիկների ձևով[1]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է տզրուկաթրթուրի, լվիճների ևն-ի դեմ` սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (կգ/հա)՝ ցորենի վնասատուների (տզրուկաթրթուր, վնասակար կրիայիկ) համար` 0,07, գարու (տզրուկաթրթուր)` 0,07, ոլոռի (լվիճ, ընդակեր)՝ 0,1, վարունգի (ծածկած գրունտում՝ լվիճներ)՝ 0,1: Մշակումներն իրականացվում են վեգետացիայի ընթացքում, վերջինը բերքահավաքից՝ ցորենի համար՝ 30, գարու՝ 30, ոլոռի՝ 15, վարունգի (ծածկած գրունտում) 3 օր առաջ։ Մշակումների առավելագույն քանակը ցորենի համար՝ 1, գարու` 1, ոլոռի` 1, վարունգի (ծածկած գրունտում)` 2 անգամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։