Ակվա (Չիկագո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Aqua Tower, Chicago, IL photo taken by cameraphone

Ակվա (անգլ.՝ Aqua), Չիկագոյում 87-հարկանի երկնաքերի անվանում։ Երկնաքերի բարձրությունը՝ 262 մ է։ Երկնաքերի ընդհանուր մակերոսը՝ 177 000 մ² է։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը բազմաֆունկցիոնալ է, 1-ից մինչև 18-րդ հարկերը զբաղեցնում են հյուրանոց 215 համարներով, 19-ից մինչև 52-րդ հարկերը՝ բնակելի բանակարաններ իսկ 53-ից 80-րդ հարկերը՝ պենտհաուսները։ Շենքի տակ գտնվում է ընդհատակյա ավտոկայանատեղին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի նախագիծը կազմել է Չիկագոյի ճարտարապետական կազմակերպություն «Գանգ Արկիտեկտստ ստուդիան» (անգլ.՝ Studio Gang Architects)։ Այդ երկնաքերը աչքի է ընկնում իր «կանաչ տանիքով» (անգլ.՝ green roof)՝ տեղակայված շենքի տանիքում, որը համարվում է Չիկագոյի ամենամեծ կախովի այգիներից ամենամեծը։ Կախովի այգու մակերեսը կազմում է 743 մ²։

Ձեռքբերումները և հաղթանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի փետրվարին պաշսոնապես հայտարարվել է 2009 թվականի լավագույն երկնաքերը («Emporis Skyscraper Award» բանկի տվյալներով։)
  • 2010 Honor Award, Distinguished Building, AIA Chicago
  • 2009 «Proggy» Award, PETA
  • 2008 American Architecture Award, Chicago Athenaeum Museum of Architecture & Design

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]