Ակսու (շրջան)
| Երկիր | |
|---|---|
| Մասն է | Սինծիան |
| Կարգավիճակ | prefecture? |
| Մտնում է | Սինծյան |
| Ներառում է | 2 քաղաքային գավառ և 7 գավառ |
| ԲԾՄ | 1519 մետր |
| Բնակչություն (2010) | 2 370 809 մարդ[1] |
| Տարածք | 127 816,66 կմ² |
| Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 1519 մ |
| Ժամային գոտի | UTC+8:00 |
| Փոստային ինդեքսներ | 843000 |
| Ավտոմոբիլային կոդ | 新N |
| 41°10′11″N 80°16′19″E / 41.16968°N 80.27195°E | |
| Պաշտոնական կայք | |
Ակսուի շրջան (ույղ. ئاقسۇ ۋىلايىتى, չին. պարզ. 阿克苏地区, փինյին Ākèsū Dìqū), շրջան ՉԺՀ-ի Սինծիան ինքնավար մարզում։ Մարզային իշխանությունները տեղակայված են Ակսու քաղաքային գավառում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը զբաղեցնում է Թարիմյան ավազանի հյուսիս-արևմտյան մասը և Տյանշանի հարավային լանջերը։ Շրջապատված է Թարիմ գետով և նրա վտակներով, որոնք սնվում են Տյանշանի սառցադաշտերից (հատկապես Ակսու և Մուզարտ գետերից)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինծիան նահանգի կազմավորումից հետո այս հողերը 1882 թվականից համարվում էին Ակսու Մարզի մաս (阿克苏道): 1928 թվականին Ակսու մարզը վերափոխվեց Ակսու Վարչական շրջանի (阿克苏行政区), որը 1933 թվականին անվանափոխվեց որպես № 4 Վարչական շրջան (第四行政区):
ՉԺՀ-ի ստեղծումից հետո այստեղ, 1950 թվականին ստեղծվեց Ակսու հատուկ շրջանը (阿克苏专区), որը 1971 թվականին վերափոխվեց Ակսու շրջանի (阿克苏地区):
ՉԺՀ-ի Քաղաքային խորհրդի որոշմամբ 2002 թվականի սեպտեմբերի 17-ից Արալը բաժանվեց Ակսու քաղաքային շրջանից` դառնալով առանձին քաղաքային գավառ, որը մտավ Սինծիան ինքնավար շրջանի ուղղակի ենթակայության տակ։
2019 թվականին Կուչա գավառը վերափոխվեց քաղաքային գավառի։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը բաժանվում է 7 գավառի և 2 քաղաքային գավառի.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Шестая национальная перепись населения КНР