Ակն (գետակ)
(Վերահղված է Ակնաղբյուր (գետակ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս Ակն (այլ կիրառումներ) և Ակնաղբյուր (այլ կիրառումներ):
Ակն | |
---|---|
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ակն և Ակնծով |
Գետաբերանի տեղակայում | Եփրատ |
Տեղակայում | |
Երկիր | Թուրքիա |
Ակն, Ակնաղբյուր, Ակնաջուր, Ակնո վտակ, գետակ Հայկական լեռնաշխարհում, Եփրատի ավազանում։ Սկիզբ է առնում Ակն գյուղաքաղաքից, բարձրադիր մի քարաժայռից և, իր մեջ առնելով Խնկաձոր առվակը՝ թափվում է Եփրատ։ Ոմանք Ակնը սխալմամբ նույնացնում են Սարըչիչագ լեռներից սկիզբ առնող Ոսկեգետակին և անվանում են նաև Սև ջուր։ Կառուցված լինելով այս գետակի ակունքների վրա՝ գյուղաքաղաքը կոչվել է Ակն, սրանից էլ իր անունն է ստացել գետակը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 136 — 992 էջ։