Ակն (գետակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ակն (այլ կիրառումներ)
Ակն
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Ակն և Ակնծով
 · Գետաբերանի տեղակայում Եփրատ
Տեղակայում
Երկիր Թուրքիա

Ակն, Ակնաղբյուր, Ակնաջուր, Ակնո վտակ, գետակ Հայկական լեռնաշխարհում, Եփրատի ավազանում։ Սկիզբ է առնում Ակն գյուղաքաղաքից, բարձրադիր մի քարաժայռից և, իր մեջ առնելով Խնկաձոր առվակը՝ թափվում է Եփրատ։ Ոմանք Ակնը սխալմամբ նույնացնում են Սարըչիչագ լեռներից սկիզբ առնող Ոսկեգետակին և անվանում են նաև Սև ջուր։ Կառուցված լինելով այս գետակի ակունքների վրա՝ գյուղաքաղաքը կոչվել է Ակն, սրանից էլ իր անունն է ստացել գետակը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 136 — 992 էջ։