Jump to content

Ակիրա Յոսիձավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակիրա Յոսիձավա
ճապ.՝ 吉澤章
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1911(1911-03-14)[1]
ԾննդավայրԿամինոկավա, Կավաչի շրջան
Մահացել էմարտի 14, 2005(2005-03-14)[2] (94 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա և  Ճապոնական կայսրություն
Մասնագիտությունարվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
5-րդ աստիճանի «Ծագող արևի» շքանշան
 Akira Yoshizawa Վիքիպահեստում

Ակիրա Յոսիձավա (ճապ.՝ 吉澤 章, մարտի 14, 1911(1911-03-14)[1], Կամինոկավա, Կավաչի շրջան - մարտի 14, 2005(2005-03-14)[2], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), օրիգամիի վարպետ, ժամանակակից աշխարհում այս մշակույթի զարգացման հարցում մեծ ներդրում է ունեցել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիրա Յոսիձավան ծնվել է Ճապոնիայի Կամինոկավա քաղաքում՝ Տոտիգի պրեֆեկտուրա, աղքատ գյուղացիական ընտանիքում։ 13 տարեկանում նա թողել է ցերեկային դպրոցն ու ընդունվել աշխատանքի, սակայն ուսումը շարունակել է երեկոյան դպրոցում։ 22 տարեկանում Յոսիձավան աշխատանքի է անցել մեքենաշինական գործարանում։ Նա աշխատում էր գծագրիչ և սովորեցնում նորեկներին երկրաչափական գծագրում՝ բացատրելու համար ծալելով օրիգամիի պատկերներ։ Գործարանի տերերը տպավորված էին նրա վարպետությամբ և թույլ տվեցին նրան աշխատանքային ժամերին զբաղվել օրիգամիով[3]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յոսիձավան ընդունվեց սանիտարական կորպուս և աշխատանքի անցավ Հոնկոնգի ռազմական հոսպիտալում։ Նա չհրաժարվեց օրիգամիի հանդեպ ունեցած իր կրքից և վիրավորների մահճակալները զարդարեց պայծառ թղթե պատկերներով։ Պատերազմից հետո նրա կյանքում սկսվեց ծանր ժամանակաշրջան։ Նրա կինը, որի հետ ամուսնացել էր պատերազմից առաջ, մահացավ, և նա մի քանի տարի ապրեց իր հայրենի Տոտիգի պրեֆեկտուրայում, որտեղ կես դրույքով աշխատում էր տարբեր պատահական աշխատատեղերում[4]: Միայն 1951 թվականին Յոսիձավան հնարավորություն ստացավ հայտարարելու իր արվեստի մասին։ «Ասահի Գրաֆ» ամսագիրը որոշեց իր հոդվածներից մեկը պատկերել Չինական օրացույցի կենդանիները թղթե պատկերների տեսքով։ Ամսագրի խմբագիր՝ Տադասու Իիզավան, դիմել է է Յոսիձավային, ով այդ գործը կատարել է այնքան հմտորեն, որ «Ասահի Գրաֆի» 1952 թվականի հունվար ամսվա համարը մեծ հաջողություն ունեցավ, իսկ կերպարների ստեղծողը արագորեն հայտնի դարձավ ինչպես Ճապոնիայում, այնպես էլ արտասահմանում[4]:

1954 թվականին նրա առաջին գիրքը՝ «Օրիգամիի նոր արվեստը», լույս է տեսել Ճապոնիայում, և նույն թվականին նա հիմնել է Օրիգամիի Միջազգային Կենտրոնը Տոկիոում։ Յոսիձավան մշակեց օրիգամիի այբուբեն և ստեղծել է ավելի քան 50 000 օրիգամիի մոդելներ։ Նա գրել է 18 գիրք օրիգամիի վերաբերյալ և հորինել թաց ծալքավորում տեխնոլոգիան, որի միջոցով կարելի է ստվարաթղթից կլորացված ձևով ծալել գեղեցիկ օրիգամի[5]:

1983 թվականին Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն պարգևատրեց նրան «Ծագող արև» շքանշանով՝ Ճապոնիայի բարձրագույն պարգևներից մեկը։

Յոսիձավան մահացել է 2005 թվականի մարտի 14-ին Տոկիայի Օգիկուբո հիվանդանոցում՝ թոքաբորբի բարդացումից, այն օրը, երբ նա դարձավ 94 տարեկան[6]։

Յոսիձավան բազմաթիվ տեխնիկաների ստեղծողն է, այդ թվում թաց ծալքավորում տեխնիկան։ Այս տեխնիկայում թուղթը ծալվելուց առաջ թրջվում է, ինչը հնարավորություն է տալիս ավելի կլորացված և քանդակագործական տեսք ստանալ։ Սա, ըստ շատերի, պարադիգմաների տեղաշարժ է, որը թույլ է տվել օրիգամիին դառնալ արվեստի ձև՝ ի տարբերություն ժողովրդական տարօրինակ արհեստների։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ATARASHII ORIGAMI GEIJUTSU, Origami Geijutsu-Sha, 1954[7]
  • Origami Reader I, Ryokuchi-Sha, 1957[7]
  • Dokuhon, Vol. 1 (Origami Tokuhon), 1973 , ISBN 4-8216-0408-6
  • SOSAKU ORIGAMI (Creative Origami), Nippon Hoso Kyokai, 1984, ISBN 4-14-031028-6
  • Dokuhon, Vol. 2 (Origami Tokuhon), 1986[7]
  • ORIGAMI DOKUHON II (Origami Reader II), Kamakura Shobo, 1986, ISBN 4-308-00400-4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Akira Yoshizawa (նիդերլ.)
  2. 1 2 RKDartists (նիդերլ.)
  3. Հանրագիտարան, 2000, էջ 13
  4. 1 2 Հանրագիտարան, 2000, էջ 14
  5. Հանրագիտարան, 2000, էջ 130
  6. «Ակիրա Յոսիձավա, 94, Օրիգամիի ժամանակակից վարպետ», 2 ապրիլ 2005, MARGALIT FOX, The New York Times
  7. 1 2 3 A list of books by Akira Yoshizawa. Յոսիձավայի գրքեիր ցուցակ՝ պատրաստված օրիգամիի բրիտանական միության կողմից (անգլ.՝ British Origami Society, BOS).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Akira Yoshizawa — Origami artist of stunning originality who became an ambassador for Japanese culture and his art» (անգլերեն). The Times — Ակիրա Յոսիձավայի կյանքի նկարագրում. 30 марта 2005. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  • David Lister. — Յոսիձավայի բրիտանացի աշակերտներից մեկի կարծիքը«A Tribute To Akira Yoshizawa 1911—2005» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  • Հարցազրույց Վ.Բեզկրովնիխի Ակիրա Յոսիձավայի հետ, հրապարակված № 13 և 14 «Օրիգամի. թղթից ծալելու արվեստը» ամսագրում 1998 թվականին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիրա Յոսիձավա» հոդվածին։