Ակդենիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակդենիզ

Ակդենիզ, Ագտենիզ, լիճ Կիլիկիայում, Անտիոքի դաշտում։ Ակդենիզ թուրքերեն նշանակում է «սպիտակ ծով»։ Ակդենիզի մեջ են թափվում Աֆրին և Կարասու գետերը։ Ակդենիզից ոչ հեռու գտնվում է Բաղրաս բերդը։ Այստեղ կան զանազան հնություններ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 133 — 992 էջ։