Ականա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ականա, Ականակերտ, բերդաքաղաք Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի մոտ, Թարթառ գետի ափին, Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծկվենք գավառում։

Ոմանք ենթադրում են գյուղաքաշաք կամ բերդաքաշաք և նույնացնում են Ականա բերդի հետ։

Եղել է Խաչենի Հասան-Ջալալյաններ իշխանների բնակավայրը և հիշատակվում է XII-XVII դարերի աղբյուրներում (նաև Կիրակոս Գանձակեցու կողմից), ինչպես Ներքին Խաչենի իշխան Ջալալ Ա հայրենի բնակավայր, հետագայում XIII դարի վերջից՝ որպես Վերին Խաչենի կամ Ծարի իշխանների սեփականություն։ Ավերվել է Կովկասյան լեռնականների XVI դարի երկրորդ կես և թուրքերի ու պարսիկների պարբերական ասպատակությունների (XVI-XVII դարեր) հետևանքով։

Ն. Ճիվանյանը «Հայկական հատուկ անունք» ուսումնասիրության մեջ Ականա բնակավայրը համարում է քաղաֆ և այն Մեծկանյաց դավարի հետ սխալմամբ տեղադրում է Վասպուրականի մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 130 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png