Ակակի Դևաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ակակի Դևաձե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 28, 1971(1971-11-28)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Վրացական ԽՍՀ, Թբիլիսի
Հասակ 184
Քաշ 70
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դիլա 5 (-?)
1989—1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Թբիլիսի ) 8 (-?)
1991—1992 Վրաստան Մարգվեթի (Զեստափոնի) 51 (-?)
1992—1993 Վրաստան Շեվարդենի-1906 31 (-?)
1993—1994 ՎրաստանԿոլհեթի-1913 20 (-?)
1994—1995 Վրաստան Շեվարդենի-1906 12 (-?)
1995—1996 Ռուսաստան Ռոստով 32 (-60)
1996—1997 ԻսրայելՀապոել (Թայբե) 15 (-?)
1997—1999 Իսրայել Մակաբի Իրոնի Աշդոդ 50 (-?)
2000—2002 Վրաստան Մերանի 23 (-?)
2003 Վրաստան Կզբեգի (Թբիլիսի) 6 (1)
2003—2004 Վրաստան Սպարտակ (Թբիլիսի) 9 (-?)
2004—2005 Վրաստան Թբիլիսի 14 (-?)
2005—2006 Վրաստան Սպարտակ (Թբիլիսի) 8 (-?)
2006—2008 Վրաստան Մգլեբի (Զուգդիդի) 26 (-?)
Ազգային հավաքական
1992—2005 Վրաստան Վրաստան 20 (-?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակակի Դևաձե (նոյեմբերի 28, 1971(1971-11-28)[1], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային և վրացական ֆուտբոլիստ, խաղացել է դարպասապահի դիրքում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևաձեն սպորտային կարիերան սկսել է 1989 թվականին «Դիլայում», բայց մեկ տարի հետո տեղափոխվել է Թբիլիսիի «Դինամո»: Վրաստանի անկախութայն հռչակումից հետո սկսել է հանդես գալ «Մարգվեթի Զեստափոնի» կազմում: Հետո Դևաձեն 1992 թվականին տեղափոխվել է «Շեվարդեն-1906», իսկ ավելի ուշ՝ «Կոլխեթի-1913», բայց որոշ ժամանակ անց վերադարձել է «Շևարդեն»:

1995 թվականին Դևաձեն լքեց Վրաստանը և տեղափոխվեց ռուսական «Ռոստով»: Ռուսաստանում նա դառնում է հանրության կողմից սիրված խաղացող, նրա մասին գրվել են երգեր: Երկրպագուները նրան տվել են «աշխարհի ամենալավ Ակակի» մականունը: Հենց այդ տարի Դևաձեն եղել է Վրաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ, դառնալով առաջին դարպասապահը ով արժանացավ այդ տիտղոսին: Սակայն մարզիչ Սերգեյ Անդրեևի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով կես տարի խաղադաշտ դուրս չեկավ, ինչը ընդհատեց նրա կարիերայի զարգացումը: Չնայած դրան, Դևաձեին վստահում էին թիմի երկրպագուները, դա նրան ուժ էր տալիս վերադառնալ ֆուտբոլ[2]:

Դևաձեին վաճառեցին Իսրայելի առաջնությունում հանդես եկող «Հապոյել Թայբեյին»: Առաջին խաղերում Դևաձեն խաղաց անհամեմատ լավ: Չնայած նրան, որ իր թիմը համարիա բոլոր խաղերում պարտվեց խոշոր հաշվով, վրացի դարպասապահը շատ անգամներ ճանաճվել է տուրի լավագույն խաղացող: Իսկ այն բանից հետո երբ «Հապոյելը» թուլացավ Դևաձեն պայմանագիր կնքեց «Մաքքաբի Իրոնիի» հետ, որը նրան համեմատած երկրի մնացած ակումբների հետ առաջարկեց լավագույն պայմանները: Նոր ակումբում նա խաղաց բարձր մակարդակով, այդ թվում վերջին տուրի «Հոպոյել Քֆար-Սավայի» դեմ խաղում նա ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ, խաղն ավարտվել է 2:2 հոշվով: Իսրայելում Դևաձեի համար վերջին ակումբը եղավ «Աշդոդը»[2]:

2000 թվականին Դևաձեն վերադառնում է Վրաստան և դառնում թբիլիսական «Մերանի»: Երկու տարի անց նա դարձավ «Կազբեկ Թբիլիսիի» ֆուտբոլիստ, որտեղ խփեց իր կարիերայի միակ գոլը: Դևաձեի հաջորդ ակումբը եղավ «Թբիլիսիի Սպարտակը», թիմում մնալով մեկ մրցաշրջան տեղափոխվեց «Թբիլիսի» ակումբ, հետո վերադարձավ «Սպարտակ»: Դևաձեի վերջին ակումբը դարձավ «Զուգդիդի Մգլեբին»:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևաձեն խաղացել է Վրաստանի հավաքականում 1992, 1996 թվականներին և 2004-ից 2005 թվականները: Ընդհանուր նա խաղացել է 20 խաղ:

2006 թվականի աշխարհի առաջնություն ընտրական փուլի Թուրքիայի հավաքականի դեմ խաղում 19-րդ րոպեին Դևաձեն հարված ստացավ ծնոտին միանգամից երկու խաղացողի կողմից Ալտինթոփը հարվածեց նրան գլխով, իսկ պաշտպան Ալեքսանդր Ամիսուլաշվիլին ոտքով: Ինչպես հետո պարզվեց այդ պահին վրացի դրապասապահը կլինիկական մահ տարավ: Նրան արագ հասցրին հիվանդանոց, որտեղ բժիշկները 3 ժամ վիրահատեցին ֆուտբոլիստին: Դևաձեն կլինիկայում անց կացրեց մեկ ամիս: Այդ խաղը ավարտվեց թուրքերի հաղթանակով 5:2: Բայց սա առաջին լուրջ կոտրվածքը չեր դարպասապահի կարիերայի ընթացքում: Իսրայելում հանդես գալու տարիներին խաղերից մեկի արդյունքում բժիշկները ստիպված կոտրեցին նրա ատամենրը որպեսզի փրկեն կոմայից[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]