Jump to content

Ածխածնի ենթախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խումբ → 14
↓ Ենթախումբ
2
6
Ածխածին
12,011
2s22p2
3
14
Սիլիցիում
28,086
3s23p2
4
32
Գերմանիում
72,61
3d104s24p2
5
50
Անագ
118,710
4d105s25p2
6
82
Կապար
207,2
4f145d106s26p2
7
114
Ֆլերովիում
(289)
5f146d107s27p2

Ածխածնի ենթախումբ, Մենդելեևի պարբերական համակարգի 14-րդ խմբի տարրեր։ Ածխածին (C), սիլիցիում (Si), գերմանիում (Ge), անագ (Sn), կապար (Pb) և ֆլերովիում (Fl) տարրերը կազմում են տարրերի պարբերական համակարգի այն խումբը, որը սովորաբար անվանում են ածխածնի ենթախումբ։ Այս տարրերից ածխածինն ու սիլիցիումը ոչ մետաղներ են, գերմանիումը միջանկյալ տեղ է զբաղեցնում, իսկ անագն ու կապարը մետաղներ են։

Այս ենթախմբի տարերրի ատոմի արտաքին էներգիական մակարդակում առկա է չորսական էլեկտրոն, որոնցից երկուսը զույգված են, իսկ մյուս երկուսը` չզույգված։ Միացություններ առաջացնելիս այդ ատոմները հիմնական վիճակից անցնում են գրգռված վիճակի, որը համապատասխանում է չզույգված չորս էլեկտրոնին։ Այդ իսկ պատճառով տվյալ ենթախմբի տարրերի ատոմներն այլ տարրերի ատոմների հետ հիմնականում 4 կովալենտային կապ են առաջացնում՝ համապատասխան միացություններում -4-ից +4 օքսիդացման աստիճաններ դրսևորելով։ Ըստ որում՝ 4-րդ խմբի տարրերն իրենցից ավելի փոքր են էլեկտրաբացասականությամբ տարրերի, օրինակ մետաղների հետ միացություններում բացասական օքսիդացման աստիճան են դրսևորում։ Իսկ իրենցից ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրերի, օրինակ՝ թթվածնի կամ ֆտորի հետ առաջացրած միացություններում 14-րդ խմբի տարրերը հիմնականում +2 և +4 օքսիդացման աստիճաններ են դրսևորում՝ CO, CF։ 4-րդ խմբի տարրերի բարձրագույն օքսիդներն են RO, որտեղ R-ն այդ խմբի ցանկացած տարր է։ Այդ օքսիդներն համապատասխանում են HRO թույլ, անկայուն թթուներ, ընդ որում, կարգաթվի մեծացման հետ, դրանց թթվային հատկություններն ավելի ու ավելի են թուլանում։ 14-րդ խմբի տարրերն առաջացնում են RH բանաձևով ներկայացվող գազային ջրածնային միացություններ, որոնց կայունությունը CH- SiH շարքում կտրուկ նվազում է, իսկ կապարն արդեն ջրածնային միացություն չի առաջացնում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լ.Ա.Սահակյան - Քիմիա, 2014, Տիգրան Մեծ հրատարակչություն