Ռուսլան Ախիջակ
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1975 (49 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||
Հասակ | 180 սանտիմետր | ||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռուսլան Բայզետովիչ Ախիջակ (մարտի 8, 1975, Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան (նախկինում՝ հարձակվող)։ Հայտնի է Տոմսկի «Տոմ» ակումբում իր ելույթներով, որի կազմում անցկացրել է 175 խաղ, խփել 51 գոլ, ինչի դարձել է հինգերորդ ցուցանիշն ակումբի ամբողջ պատմության մեջ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոմսկի «Լոկոմոտիվ» մանկապատանեկան մարզադպրոցի սան է, որտեղից տեղափոխվել է «Տորպեդոյի» պատանեկան թիմ (մարզիչները եղել են Բայզետ Ախիջակը և Պյոտր Կոստանտինովիչ Կոբզարը[1]): Խաղացողի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1992 թվականին առաջին լիգայի «Տոմ» ակումբում։ 1995 թվականի մրցաշրջանի սկսվելուց առաջ համալրել է Լենինսկ Կուզնեցկու «Զարյա» ակումբի շարքերը, բայց չի մասնակցել ոչ մի խաղի և վերադարձել է Տոմսկ, որտեղ հանդես է եկել մինչև 2000 թվականը։ Ընդհանուր առմամբ յոթուկես տարվա ընթացքում անցկացրել է 175 խաղ և խփել 51 գոլ, որը դարձել է լավագույն արդյունքներից մեկը Տոմսկի ակումբի պատմության մեջ։
Հետագայում խաղացել է երկրորդ լիգայի «Տորպեդո-Վիկտորիա» (Նիժնի Նովգորոդ) և «Ֆաբուս» (Բրոննիցի) ակումբներում, ինչպես նաև Առաջին լիգայի «Սպարտակ-Նալիչիկ» ակումբում[2]։ 2003 թվականին անցկացրել է երեք հանդիպում Ղազախստանի բարձրագույն լիգայի «Ժետիսու» ակումբի կազմում՝ խփելով մեկ գոլ։ Ինչից հետո բազմիցս փորձել է ամրապնդել իր տեղը Ռուսաստանի ստորին լիգաների տարբեր ակումբներում։ Խաղացողի կարիերան ավարտել է սիրողական լիգայի «Տոմսկ» ակումբի կազմում։
Վետերանների հավաքականի կազմում 2013 թվականի դեկտեմբերին դարձել է Տոմսկի ֆուտբոլի վետերանների միջմրցաշրջանային մրցություն հաղթող։ Եզրափակչում Տոմսկի թիմը 4:0 հաշվով հաղթել է Նովոսիբիրսկի թիմին, իսկ Ախիժակը գոլ է խփել[3]։ 2014 թվականի հունիսի 1-ին ձևակերպել է հեթ-տրիկ վետերանների թիմի կազմում։ Տոմսկի թիմի հակառակորդը եղել է մոսկովյան «Սպարտակի» վետերանների թիմը։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 5:5 հաշվով[4]։
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 2-ը սովորել է ֆուտբոլային մարզիչների նախապատրաստման և արտոնագրման Հյուսիսարևմտյան տարածաշրջանային կենտրոնում, ստացել է «C» կատեգորիա[5]։ Սկսել է աշխատել որպես ֆիզպատրաստման մարզիչ Տոմսկի թենիսի «Չեմպիոն» ակումբում[6]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տոմ» ակումբի լավագույն ռմբարկու (3) – 1994, 1995, 1996
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է։ Ռուսլանի դուստրը զբաղվում է սեղանի թենիսով[1]։ 2011 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ։ Ունի որդի, որ ծնվել է 2015 թվականին։
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ՝
- Ելույթների վիճակագրությունը վերցված է Sportbox.ru մարզական մեդիա-պորտալից
- Ելույթների վիճակագրությունը վերցված է FootballFacts.ru մարզական մեդիա-պորտալից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Сергей Негодин. (2010 թ․ փետրվարի 25). «Руслан Ахиджак: «Нет конкуренции — нет прогресса»». Департамент по молодёжной политике, физической культуре и спорту Томской области. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Таблица игроков «Спартака» и их выступлений после первого круга». Spartak-nch.chat.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Сергей Симонов. (2013 թ․ դեկտեմբերի 3). «Победил Томск, но довольны остались все». Томская областная федерация футбола. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Ветераны «Спартака» сыграли вничью с ветеранами томского футбола». РИА Томск. 2014 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Лицензирование тренеров МРО «Северо-Запад»». Межрегиональное объединение федераций футбола «Северо-Запад». 2007 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Теннис — это большое сообщество, где важно чувствовать себя своим». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|