Ախթամար (կոնյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ախթամար», տեսակավոր կոնյակ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրվում է 1964 թվականից, Երևանի կոնյակի գործարանում։ Թնդությունը՝ 42 ծավալային տոկոս է, շաքարայնությունը՝ 1 տոկոս։ «Ախթամար» մուգ ոսկեգույն է, ունի հաճելի բուրմունք, շոկոլադն ու վանիլը հիշեցնող նուրբ համ։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստվում է ավելի քան 10 տարվա հնեցրած կոնյակի սպիրտներից ու նյութերից՝ կուպաժի միջոցով։ Կուպաժից հետո անհրաժեշտության դեպքում սոսնձվում է ձվի սպիտակուցով կամ ժելատինով և հնեցվում առնվազն 1 տարի։ Ֆիլտրվում է կուպաժից կամ սոսնձումից հետո և շշերը լցնելուց առաջ։

Համամիութենական (1968 թվականին, Երևանում) և միջազգային (1970 թվականին, Յալթայում) մրցույթներում ու համտեսների ժամանակ «Ախթամար»-ին շնորհվել է 2 ոսկե մեդալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 199