Ալ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալ (լիճ)ից)
Ալ լիճ

'
Կոորդինատներ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Սյունիքի մարզ
Ադրբեջան Ադրբեջան Քելբաջարի շրջան
Ավազանի մակերեսը 0,53 կմ²
Միջին խորությունը 1,88 մ
Միջին բարձրությունը 2947 մ

Ալ լիճ կամ Արագյոլ, Արագյոլար, Ալագյոլ[1], լիճ Հայաստանի Սյունիքի մարզում՝ Հեղգաց սարավանդի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 2947 մ[2] բարձրության վրա, Սառնակունք գյուղից հյուսիս-արևելք, Ծար գյուղից և Ջերմաջուր առողջարանային ավանից դեպի հյուսիս։ Մակերեսը՝ 53 հա է[2] (0,53 կմ²), միջին խորությունը՝ 1,88 մ[3][4]։ Երեք կողմից եզրավորված է հրաբխային կոներով, որոնք լճի նկատմամբ ունեն 100-120 մետր հարաբերական բարձրություն։ Ձգված է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղությամբ, մոտ 1 կմ երկարությամբ և 830 մետր լայնությամբ։ Սնվում է գլխավորապես մթնոլորտային տեղումներով, ձմռանը մինչև հատակը սառչում է։ Ջուրը մաքուր է, պարզ։ Ամռանը միջին ջերմաստիճանը 12 °C է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 6 — 150 էջ։
  2. 2,0 2,1 Հ.Մ. Այվազյան և այլն (2006). Հայաստանի բնաշխարհ. Երևան: «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն. էջ 139. ISBN 5897000298.
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1-ին հատոր, Երևան, 1990։
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 55 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 133