Ալֆրեդ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալֆրեդ Մկրտչյան
Ծնվել էապրիլի 5, 1935(1935-04-05)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 5, 2016(2016-02-05) (80 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1994) և պրոֆեսոր (1980)
ԱշխատավայրՍրտաբանության ինստիտուտ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ՊարգևներՄխիթար Հերացու մեդալ

Ալֆրեդ Արմենակի Մկրտչյան (ապրիլի 5, 1935(1935-04-05), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 5, 2016(2016-02-05)[1]), անոթային վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1994), ՀՀ Վիրաբուժության ԳԱ անդամ (1995):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականին Լենինականում: 1958 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1962 թվականից աշխատել է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1967-1974 թվականներին եղել է անոթների վիրաբուժության և անոթաբանության, 1974 թվականից՝ Վիրաբուժության ինստիտուտի համանուն բաժանմունքի վարիչ, միաժամանակ՝ 1991-1992 թվականներին՝ ինստիտուտի տնօրեն[2], 1991-1994 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների № 1 ամբիոնի վարիչ, 1994 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսոր: 2004 թվականից եղել է ՀՀ երկրաբանների և անոթաբանների ընկերության նախագահ, 1991 թվականից՝ ՀՀ վիրաբույժների ընկերակցության փոխնախագահ, 1999 թվականից՝ «Հայկական վիրաբուժություն XXI» արհեստավարժների միության, 1997 թվականից՝ ՌԴ անոթաբանների և անոթային վիրաբույժների ընկերության նախագահության անդամ[3]:

Աշխատանքները վերաբերում են քրոնիկական երակային անբավարարության սուր և քրոնիկական զարկերակային անանցանելիության վիրաբուժական բուժմանը որովայնային աորտայի և նրա ճյուղերի վերակառուցողական վիրահատություններին:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կյանքից հեռացել է անվանի հայ վիրաբույժ Ալֆրեդ Մկրտչյանը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2017-01-24 
  2. «Ալֆրեդ Մկրտչյան»։ www.med-practic.com։ Վերցված է 2017-01-24 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007