Ալֆրեդ Դունկան
![]() Դունկանը Գանայի հավաքականի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Joseph Alfred Duncan | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1993[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Աքրա, Գանա | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 32 | ||
Պատանեկան կարիերա | |||
2010-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2014 |
![]() | 3 | (0) |
2012-2014 |
→ ![]() | 51 | (1) |
2014-2016 |
![]() | 26 | (1) |
2015-2016 |
→ ![]() | 33 | (1) |
2016-ներկա |
![]() | 49 | (4) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 |
![]() | 4 | (0) |
2012-ներկա |
![]() | 7 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալֆրեդ Դունկան (անգլ.՝ Alfred Duncan, մարտի 10, 1993[1][2], Աքրա, Գանա), գանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սասուոլոյի և Գանայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
Դունկանը Ինտեր Միլանի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Վալտեր Գարգանոյին Պեսկարայի դեմ խաղում[6][7]։ Առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 18-ին՝ Իտալիայի գավաթի Վերոնայի դեմ խաղում[8][9]։ Ինտերի կազմում Դունկանը անցկացրեց 4 հանդիպում։
2013 թվականի հունվարի 25-ին Դունկանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Լիվորնոյին[10][11]։ Իր դեբյուտը Սերիա B-ում նշեց հունվարի 26-ին՝ փոխարինման մտնելով Պադովայի դեմ խաղում[12]։ Մարտի 15-ին գանացին հեռացվեց խաղադաշտից Վերոնայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 63-րդ րոպեին[13]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 17-ին՝ Նովարայի դեմ խաղում[14]։ Վարձավճարի ընթացքում Դունկանը անցկացրեց 23 հանդիպում[15]՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Լիվորնոյին տեղափոխվել Սերիա A[16][17]։ 2013 թվականի օգոստոսի 16-ին Դունկանը 1 տարվա վարձավճարով վերադարձավ Լիվորնո[18][19]։ Իր դեբյուտը Իտալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 25-ին՝ Ռոմայի դեմ խաղում[20]։ Լիվորնոյի կազմում Դունկանը անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 19-ին Դունկանը 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա[21][22][23]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 19-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կալյարիի դեմ խաղում[24]։ 2015 թվականի հունվարին Սամպդորիան գնեց Դունկանի լրիվ տրանսֆերը 3 միլիոն եվրոյի դիմաց՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4.5 տարվա պայմանագիր[25][26]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց մայիսի 10-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[27]։ Սամպդորիայի կազմում Դունկանը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Սասուոլո[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 23-ին Դունկանը սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով միացավ Սասուոլոյին[28][29]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 23-ին՝ Նապոլիի դեմ խաղում[30]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի մարտի 6-ին՝ Միլանի դեմ խաղում[31]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Լյուցերնի դեմ խաղում[32]։ 2017 թվականի ապրիլի 30-ին գանացին գոլ խփեց Էմպոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[33]։ 2017-18 մրցաշրջանում Դունկանը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[34]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Դունկանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[35][36]։ Դեկտեմբերի 16-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[37]։ Դեկտեմբերի 29-ին գանացին դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում, սակայն Սասուոլոն պարտվեց 2-6 հաշվով[38]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դունկանը ներկայացրել է Գանան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում[39]։ Մ20 հավաքականի կազմում նա 2013 թվականին մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով 4 հանդիպումներում[40]։ Գանան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը մրցաշարը՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով Իրաքին[41][42]։
Իր դեբյուտը Գանայի ազգային հավաքականում Դունկանը նշեց 2012 թվականի նոյեմբերի 14-ին՝ Կաբո Վերդեի դեմ խաղում[43]։ 4 տարվա բացակայությունից հետո նա ազգային հավաքական վերադարձավ 2016 թվականի մարտի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մոզամբիկի դեմ խաղում[44]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվարի 18-ի դրությամբ[45]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ինտեր Միլան | 2012–13 | Սերիա A | 3 | 0 | 1 | 0 | — | — | 4 | 0 | ||
Լիվորնո (վարձավճար) | 2012–13 | Սերիա B | 19 | 1 | 0 | 0 | 4 | 1 | 23 | 2 | ||
2013–14 | Սերիա A | 32 | 0 | 0 | 0 | — | 32 | 0 | ||||
Ընդհանուր | 51 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 55 | 2 | ||
Սամպդորիա | 2014–15 | Սերիա A | 26 | 1 | 1 | 0 | — | — | 27 | 1 | ||
Սասուոլո | 2015–16 | 33 | 1 | 2 | 0 | 35 | 1 | |||||
2016–17 | 21 | 1 | 1 | 0 | 5 | 0 | 27 | 1 | ||||
2017–18 | 26 | 0 | 0 | 0 | — | 26 | 0 | |||||
2018–19 | 12 | 3 | 2 | 1 | 14 | 4 | ||||||
Ընդհանուր | 82 | 5 | 5 | 1 | 5 | 0 | 0 | 0 | 92 | 6 | ||
Կարիերայի ընդհանուր | 172 | 7 | 7 | 1 | 5 | 0 | 4 | 1 | 188 | 9 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվարի 18-ի դրությամբ[45]
Գանա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2012 | 1 | 0 |
2016 | 3 | 0 |
2017 | 3 | 0 |
Ընդհանուր | 7 | 0 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Ghana - A. Duncan - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-01-20
- ↑ Pearson William (2017-08-22)։ «Who is Tottenham target Sassuolo's Alfred Duncan?»։ The Boot Room (en-US)։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Alfred Duncan, from Accra to Sassuolo via Inter»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-01-20(չաշխատող հղում)
- ↑ «Delfino Pescara 1936 - Inter Milan, Aug 26, 2012 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «US Pescara vs. Internazionale - Football Match Summary - August 26, 2012 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Inter Milan - Hellas Verona, Dec 18, 2012 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «Coppa Italia: Inter 2-0 Verona, into the quarters»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-01-20(չաշխատող հղում)
- ↑ «Transfer market: Duncan joins AS Livorno Calcio»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-01-20(չաշխատող հղում)
- ↑ «Inter farm out Duncan to Livorno»։ GhanaSoccernet (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «Calcio Padova - AS Livorno, Jan 26, 2013 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «Hellas Verona - AS Livorno, Mar 15, 2013 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «AS Livorno - Novara Calcio 1908, Apr 17, 2013 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «Alfred Duncan | Football Stats | Sassuolo | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Livorno return to Serie A! | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Duncan wins Serie A promotion with Livorno»։ GhanaSoccernet (անգլերեն)։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Alfred Duncan and Ibrahima Mbaye join Livorno»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-01-20(չաշխատող հղում)
- ↑ «Livorno announce Duncan deal | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-01-18
- ↑ «AS Livorno - AS Roma, Aug 25, 2013 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «Duncan joins Sampdoria on two-year loan»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-01-20(չաշխատող հղում)
- ↑ «Sampdoria sign Duncan | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-01-20
- ↑ Pasquali Luca (2015-01-30)։ «Goodbye Bonazzoli and Duncan»։ Serpents of Madonnina։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Cagliari Calcio - UC Sampdoria, Oct 19, 2014 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «Duncan completes Sampdoria switch»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-01-20(չաշխատող հղում)
- ↑ «Duncan sarà»։ U.C. Sampdoria (it-IT)։ 2015-01-31։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Udinese Calcio - UC Sampdoria, May 10, 2015 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «OFFICIAL: Ghana midfielder Alfred Duncan signs contract to complete permanent move to Sassuolo»։ GhanaSoccernet (անգլերեն)։ Վերցված է 2019-01-20
- ↑ Redazione։ «Calciomercato: il Sassuolo acquista dalla Sampdoria il centrocampista Alfred Duncan»։ Sassuolo 2000 (it-IT)։ Վերցված է 2019-01-20
- ↑ «US Sassuolo - SSC Napoli, Aug 23, 2015 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «US Sassuolo - AC Milan, Mar 6, 2016 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «FC Luzern - US Sassuolo, Jul 28, 2016 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «FC Empoli - US Sassuolo, Apr 30, 2017 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «Alfred Duncan | Football Stats | Sassuolo | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-20
- ↑ «US Sassuolo - ACF Fiorentina, Dec 9, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «Khouma Babacar, Alfred Duncan on target as Fiorentina hold Sassuolo»։ news.yahoo.com (en-US)։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Frosinone Calcio - US Sassuolo, Dec 16, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ «US Sassuolo - Atalanta BC, Dec 29, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
- ↑ Tomlinson Andy (2013-06-25)։ «Scout's Notebook: Joseph Alfred Duncan»։ Roker Report։ Վերցված է 2019-01-20
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - Ghana»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-20(չաշխատող հղում)
- ↑ «Ghana U20 - Iraq U20, Jul 13, 2013 - U-20 World Cup 2013 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-20
- ↑ FIFA.com։ «Three A's see Ghana finish third»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-08-ին։ Վերցված է 2019-01-20
- ↑ Strack-Zimmermann Benjamin։ «Cape Verde vs. Ghana (0:1)»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Mozambique - Ghana, Mar 27, 2016 - Africa Cup of Nations qualification - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-20
- ↑ 45,0 45,1 «Alfred Duncan»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ալֆրեդ Դունկան Վիքիպահեստում |
---|
- Դունկանի պաշտոնական Տվիտերի էջը
- Դունկանի պաշտոնական Ինստագրամի էջը
- Դունկանը transfermarkt-ում
- Դունկանը soccerbase.com-ում
- Դունկանը WhoScored.com կայքում
- Դունկանը Սասուոլոյի պաշտոնական կայքում Archived 2020-02-18 at the Wayback Machine.
- Դունկանը Ինտեր Միլանի պաշտոնական կայքում
- Դունկանը Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2019-01-03 at the Wayback Machine.
- Դունկանը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2018-03-15 at the Wayback Machine.
|
- Մարտի 10 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գանայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Գանացի ֆուտբոլիստներ
- Գանայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Լիվորնոյի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Սասուոլոյի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ