Ալֆորտիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալֆորտիոզ, ձիերի և միասմբակ այլ կենդանիների մակաբույծ հիվանդություն, որի հարուցիչները հաստ աղիներում (սեռահասուն որդերը) և որովայնամզի առպատային թերթիկի տակ (թրթուրները) մակաբուծվող Alfortia edentatus կլոր որդեր են։ Վարակը տարածվում է սննդառության ուղիով։ Հաճախ հիվանդանում են ձիերի 3 և ավելի տարեկան մտրուկները[1]։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության ախտանշաններն են՝ աճի դանդադումը, թեթև աղեխիթերը, որովայնի ծավալի մեծացումը, որովայնի պատի ցավերը, իսկ սուրի դեպքում՝ վարակաորովայնամզաբորբը, սակավարյունությունը, հյուծումն ու անկումը[1]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը հաստատվում է միայն դիահերձմամբ, երբ աղիքային ալֆորտիոզ կղանքի կուլտուրայում 3-րդ փուլի թրթուրներ են հայտնաբերվում[1]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության բուժման նպատակով կերի հետ հիվանդ կենդանուն տալիս են ալբեն, նիլվերմ, պանակուր[1]։

Կանխարգելիչ միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելիչ միջոցառումներն են գոմադրի վարակազերծումը, արածեցման սկզբնափուլերում և միջնափուլերում ճիճվաթափությունը, արոտավայրի փոփոխումը[1]։

Անասնաբուժասանիտարական փորձազննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մսեղիքը, վարակված օջախները մաքրելուց հետո, առանց սահմանափակումների կարելի է օգտագործել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]