Ալֆա սերունդ
Ալֆա սերունդ (անգլ.՝ Generation Alpha), տերմին, որն օգտագործվում է ամբողջ աշխարհում մոտավորապես 2010-ականների[1][2] սկզբից մինչև 2020-ականների[3] կեսերը ծնված մարդկանց սերնդի համար: Հունական այբուբենի (α) առաջին տառի անունով կոչված Ալֆայ սերունդն առաջինն է, որն ամբողջությամբ ծնվել է 21-րդ դարում:
Generation Alpha-ի անդամներից շատերը միլլենիալների երեխաներ են[1][2][3][4], ավելի հազվադեպ՝ Z սերնդի։
Ալֆա սերնդի ծննդյան ժամանակաշրջանում աշխարհի շատ երկրներում ծնելիության անկում է գրանցվել: Ալֆա սերնդի մանկական ժամանցի մեջ ավելի ու ավելի են գերակշռում խելացի տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերը և հոսքային մուլտիմեդիան, մինչդեռ, ավանդական հեռուստատեսության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Դասասենյակներում և կյանքի այլ ոլորտներում տեխնոլոգիաների կիրառման փոփոխությունները ազդել են այս սերնդի վաղ ուսուցման փորձի վրա՝ համեմատած նախորդ սերունդների հետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալերգիաները, գիրությունն ու առողջական խնդիրները՝ կապված էկրանային ժամանակի հետ, վերջին տարիներին ավելի հաճախ են դարձել երեխաների շրջանում:
Տերմինոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ալֆա սերունդ» անվանումը, ըստ Մարկ ՄաքՔրինդլի, ում սովորաբար վերագրվում է այդ տերմինը, առաջացել է 2008 թվականին ավստրալիական McCrindle Research խորհրդատվական կազմակերպության կողմից անցկացված հարցման ժամանակ[5][6]։ 2015 թվականին հարցազրույցի ժամանակ ՄաքՔրինդլը բացատրեց, թե ինչպես է իր թիմը հանգել այդ անվանը[7]:
McCrindle Research-ը նաև ոգեշնչվել է փոթորիկների անվանումներից, հատկապես 2005 թվականի Ատլանտյան փոթորիկների սեզոնից, երբ լատինատառով սկսվող անունները սպառվել էին, և վերջին վեց փոթորիկները անվանվել են հունական այբուբենի տառերով[6]։
Ոմանք ենթադրում են, որ COVID-19 համաճարակի գլոբալ ազդեցությունը որոշիչ իրադարձություն կլինի այս սերնդի համար և առաջարկում են «Սերունդ C» անունը համաճարակի ժամանակ ծնված կամ մեծացածների համար[8][9][10]։
Ամսաթվեր և տարիքային միջակայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆա սերնդի ծննդյան տարիների վերաբերյալ ընդհանուր կարծիք դեռ չկա: Ալֆա սերունդին նվիրված մեդիա աղբյուրներն օգտագործում են պայմանական ծննդյան տարիները՝ 2010ը[1][2][3] և 2011ը[4]։
Այնուամենայնիվ, Z սերնդի շատ սահմանումներ, որոնց մեջ վերջինիս տարիքային սահմանը ավարտվում է 2012[11] կամ 2015[12] թվականներին, ցույց են տալիս, որ Ալֆա սերնդի ամենաավագ անդամները ծնվել են 2013 կամ 2016 թվականներին:
Ալֆա սերնդի ներկայացուցիչները մեր օրերի ամենաերիտասարդ մարդիկ են: Աղբյուրները հուշում են, որ այս սերնդի վերջին ներկայացուցիչները կծնվեն 2020-ականների կեսերին[13], ավելի կոնկրետ՝ 2025 թվականին[3][4][14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «After Gen Z, meet Gen Alpha. What to know about the generation born 2010 to today» (անգլերեն). ABC News. Արխիվացված է օրիգինալից 2020-02-17-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 2,0 2,1 2,2 Ursula Perano (2019-08-08). «We've had Generations X, Y and Z: Meet Generation Alpha» (անգլերեն). Axios. Արխիվացված է օրիգինալից 2022-05-19-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 3,0 3,1 3,2 3,3 Christine Michel Carter. «The Complete Guide To Generation Alpha, The Children Of Millennials» (անգլերեն). Forbes. Արխիվացված է օրիգինալից 2022-04-09-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 «Move over, millennials and Gen Z – here comes Generation Alpha» (անգլերեն). the Guardian. 2019-01-04. Արխիվացված է օրիգինալից 2019-01-04-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Joe Pinsker (2020-02-21). «Oh No, They've Come Up With Another Generation Label» (անգլերեն). The Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 6,0 6,1 Mark McCrindle The ABC of XYZ : understanding the global generations. — Sydney: UNSW Press, 2009. — 1 online resource (xv, 237 pages) с. — ISBN 978-1-74224-563-8, 1-74224-563-3, 978-1-74223-204-1, 1-74223-204-3
- ↑ «Generation Alpha: Mark McCrindle Q & A with the New York Times» (անգլերեն). McCrindle. 2015-09-22. Արխիվացված է օրիգինալից 2019-03-14-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ N'dea Yancey-Bragg. «Coronavirus will define the next generation: What experts are predicting about 'Generation C'» (անգլերեն). USA Today. Արխիվացված է օրիգինալից 2022-06-02-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ed Yong (2020-03-25). «How the Pandemic Will End» (անգլերեն). The Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2022-05-19-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Catherine E. Shoichet. «Meet Gen C, the Covid generation». CNN. Արխիվացված է օրիգինալից 2022-05-19-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Michael Dimock. «Defining generations: Where Millennials end and Generation Z begins» (ամերիկյան անգլերեն). Pew Research Center. Արխիվացված է օրիգինալից 2019-08-22-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Generations Birth Years - Gen Z, Millennials, Gen X, and Baby Boomers» (անգլերեն). Jason Dorsey. Արխիվացված է օրիգինալից 2022-06-27-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Gen Z and Gen Alpha Infographic Update» (անգլերեն). McCrindle. 2015-02-02. Արխիվացված է օրիգինալից 2022-05-17-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Everything You Need to Know About Generation Alpha—The Children of Millennials» (անգլերեն). Mental Floss. 2021-11-17. Արխիվացված է օրիգինալից 2022-05-23-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Jeff Parsons (2019-06-20). «Forget millennials and Gen Z, the rise of 'Generation Alpha' is on the horizon» (անգլերեն). Metro. Արխիվացված է օրիգինալից 2022-06-02-ին. Վերցված է 2022-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mark McCrindle. The ABC of XYZ: understanding the global generations — Sydney: UNSW Press, 2009. — 237 с. — ISBN 1-74223-035-0.