Ալտերնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալտերնատ (ֆր.՝ alternat, լատ.՝  alternus - փոփոխական, սկզբնաղբյուրը՝ alter - երկուսից մեկը), միջազգային իրավունքում կանոնների համակցություն, որը սահմանում է պայմանագրի ստորագրման կարգը (տեքստում պայմանադիր կողմերի անվանումների հերթականությունը, ստորագրությունների դիրքը, կնքելը և այլն)։

Երկկողմանի պայմանագրերի մեկ օրինակում սկզբում անվանվում է մեկ պետությունը, իսկ մյուսում՝ մյուսը։ Բազմակողմանի պայմանագրերում, որպես կանոն, ընդունված է պետությունների անգլերեն անվանումների այբբենական կարգը, բացառությամբ տվյալ պետությանը հանձնվող օրինակի, որում նրան հատկացվում է առաջին տեղը։ Սոցիալիստական պետությունների պրակտիկայում ստորագրություններ դրվում են ռուսական այբուբենի կարգով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png