Ալպերտոսի խաչքար (Շողակաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox khachqar.png
Ալպերտոսի խաչքար
Shoxakat church 32.JPG
Ալպերտոսի խաչքար
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում:
Սկզբնական տեղադրությունԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում:
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԱղամալի որդի Ալպերտոսին։
ԽաչագործԱնհայտ է:
ՊատվիրողԱնհայտ է:
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ17-րդ դար
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ:
Shoghakat Վիքիպահեստում

Ալբերտոսի խաչքար, գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/18)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուցված է Շողակաթ եկեղեցու հարավային որմին, արտաքուստ, իրար կողք ագուցված զույգ խաչքարերից ձախինը[2]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի ստորին հատվածում 2 տող վիմական արձանագրություն[2].

  1. Յ[Ի]Շ[Ա]Տ[Ա]Կ Է ՍԲ Խ[Ա]ՉՍ ՆԼ[ԱԽ]ԻՉ[ՈՒԱՆՑԻ] Յ
  2. ԱՂԱ[ՄԱ]ԼԻ ՈՐԴՈՅՆ ԱԼՊ[ԵՐ]Տ[Ո]ՍԻՆ

Խաչքարի արձանագրության մեջ հիշատակվում է եկեղեցու մեկենաս Աղամալ Նախիջևանցին և իր որդին՝ Ալպերտոսը:

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիմագրում հիշատակված Աղամալի որդի Ալպերտոսն եկեղեցու մուտքի շինարարական վիմագրում հիշվող Ալբերդիոսն է[2]:
  • «ՅԱՂԱՄԱԼ» անձնանունից առաջ փորագրված «ՆԼԻՉ» տառաշարքը վերծանվում է «ՆԱԽԻՉԵՒԱՆՑԻ», քանի որ Աղամալը ծագումով Նախիջևանից է: Գրիչը «Խ»-ն սխալմամբ «Լ» է փորագրել[2][3]:
  • Տվյալ ժամանակաշրջանի կոթողներն աչքի են ընկնում հիմնախաչի ետնախորքն անզարդ պահելու սկզբունքով, վարդյակն առանձնանում է խորանից, իսկ արմավազարդն ու խաչը հստակորեն պահպանում են հորինվածքի առանձնահատուկ տեսքը[4]: 17-18-րդ դարերի եկեղեցական կառույցների որմերին ագուցված խաչքարերն ունեն պարզ, դեկորատիվ հարդարանք, երիզված են հյուսածո զարդանախշերով, հիմնախաչը ևս հյուսածո ոճով է պատկերված, որի ստորին խաչաթևից բարձրանում է նուրբ արմավազարդը, իսկ վարդյակն այսօրինակ խաչքարերի քանդակային հորինվածքում ընդհանրապես բացակայում է[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Ա. Հարությունյան, Ս. Հռիփսիմեի և Ս. Շողակաթի վանքերի որմերին ագուցված խաչքարերի նորահայտ վիմագրերը, «Էջմիածին», 2011 թվական, Ե, էջ 92
  4. Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 365