Ալպենզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալպենզիա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Կլիմայի տեսակմուսոննային
Խոսվող լեզուներկորերեն
Բնակչություն218 399 մարդ (2008) մարդ
Հեռախոսային կոդ+82 33
Պաշտոնական կայքalpensiaresort.co.kr/index.gdc
Ալպենզիա (Հարավային Կորեա)##
Ալպենզիա (Հարավային Կորեա)

Ալպենզիա, առողջարան, երկու միջազգային լեռնադահուկային հանգստավայրերից առաջինն է (երկրորդը Մուջուն է)։ Այն գտնվում է Դեկվալյոն–մյոն գյուղական համայնքի տարածքում՝ Պհյունչխան գավառում[1]։ Ալպենզիայում կա 6 արահետ՝ նախատեսված դահուկներով և ձյունատախտակով սահքի համար, աշխատում է մինչև 1,4 կմ (0,87 մղոն) երկարությամբ, նախատեսված է սկսնակների և վարպետ դահուկորդների համար, տարածքը նախատեսված է նաև ձյունատախտակորդների համար։ Առողջարանը բաց է ամբողջ տարին։ Ալպենզիայի ցատկահարթակից ցատկելու մարզադաշտը գտնվում է առողջարանի ծայրամասում և այն նախատեսված է լեռնադահուկային մրցույթների և 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջարանի կառուցման որոշումը ընդունվել է 2003 թվականին, որը Կանվոնդո նահանգում կազմակերպելիք ձմեռային օլիմպիական խաղերի համար։ Առողջարանի կառուցումն ավարտվել է 2011 թվականին։ 2012 թվականին հայտարարվեց, որ հանգստավայրը սնանկացել է՝ մեկ տարում կուտակելով կազմել է 55 մլն ԱՄՆ դոլլարի պարտք։ Այս ամենը հերքեց POCOG-ի Քիմ Ջին-Սունոմը[3]։ 2013 թվականին Ալպենզիան այն վայրերից մեկն էր, որտեղ պաշտոնական անցկացվելու են ձմեռային օլիմպիական խաղերը[4][5] ։

2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպենզիան լինելու է այն վայրը, որտեղ բացօթյա միջոցառումների շրջանակներում տեղի է ունենալու 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը[6][7]։ Ալպենզիայում տեղակայված են լինելու հետևյալ օբյեկտները՝

  • Հվենգե օլիմպիական պուրակ՝ բացման և փակման արարողություն,
  • «Ալպենզիայի» ցատկահարթակի պուրակ՝ ցատկեր ցատկահարթակից, դահուկային երկամարտ,
  • «Ալպենզիայի» դահուկամրցույթի և բիաթլոնի կենտրոն,որտեղ անցկացվել է 2009 թվականի բիաթլոնի առաջնությունը՝ բիաթլոն, դահուկային մրցույթներ, դահուկային երկամարտ,
  • «Ալպենզիայի» հարթահատակ սպորտի տեսակների կենտրոն՝ դահուկային սպորտ, բոբսլեյ և սկելետոն,
  • Յոնփյոն՝ լեռնադահուկային սպորտ (հսկա սլալոմ, սլալոմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yoon, Chul (2011 թ․ դեկտեմբերի 27). «7 best ski and snowboard resorts in Korea». CNN Go. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  2. PyeongChang 2018 – Snow sports
  3. PyeongChang 2018 Olympic Park Safe From Bankruptcy Says Kim Արխիվացված 2014-02-21 Wayback Machine - GamesBids - Robert Livingstone - Jan 31 2013
  4. [Alpensia Pyeongchang Resort Management improvement 'bogged'] (Korean). The financial news. Yonhap News Agency. 2003 թ․ սեպտեմբերի 10 http://www.fnnews.com/view?ra=Sent1201m_View&corp=fnnews&arcid=13091016303521&cDateYear=2013&cDateMonth=09&cDateDay=10. {{cite news}}: |trans-title= requires |title= or |script-title= (օգնություն); |url= missing title (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. [Gangwon Congress "to sell Alpensia before its financial problems too late"] (Korean). News1 Korea. 2003 թ․ սեպտեմբերի 10 http://news1.kr/articles/1317181. {{cite news}}: |trans-title= requires |title= or |script-title= (օգնություն); |url= missing title (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «PyeongChang 2018: Alpensia resort and water park complete and full for summer season». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Pyeongchang2018 Volume 2 (Sport and Venues)» (PDF). Pyeongchang2018.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]