Ալպամիսը գնում է դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ալպամիսը գնում է դպրոց
Ալպամիսը գնում է դպրոց.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորAbdulla Karsakbayev?
ԵրաժշտությունNurghisa Tilendiev?
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն69 րոպե

Ալպամիսը գնում է դպրոց (ռուս.՝ Алпамыс идёт в школу), խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է «Ղազախֆիլմ» ստուդիայում։ Պրեմիերան կայացել է 1978 թվականի օգոստոսի 25-ին, Մոսկվայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթամյա Կալիխանը չի ցանկանում գնալ դպրոց և բարկությունից շատ չարություններ է անում։ Օրինակ, երբ ուսուցչուհին խնդրում է կենդանիներ բերել կենդանիների անկյան համար, Կալիխանը օձ է բերում։ Սակայն ուսուցչուհուն, ընդհակառակը, դուր է գալիս դպրոցի համար բերված արտասովոր կենդանին և բարկանալու փոխարեն նա գովաբանում է Կալիխանին։

Ալպամիսը, Կալիխանի փոքր ընկերը, ընդհակառակը, շատ է ցանկանում դպրոց գնալ և անհանգստանում է, որ դեռ չի կարող դպրոց հաճախել։ Սակայն նա ամեն օր գալիս է դպրոցի մոտ և դասերին հետևում է պատուհանից` փորձելով ինչ-որ բան սովորել։ Նա իսկապես սովորում է կարդալ և հաշվել։ Կալիխանը, տեսնելով Ալպամիսի հաջողությունը, որոշում է օգնել ընկերոջը և ուսուցիչների օրվա առթիվ նրան բեմ է հանում։ Ալպամիսը ցույց է տալիս, որ կարողանում է կարդալ և հաշվել, և նրան ընդունում են առաջին դասարան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երմեկ Տոլեպբաև (Սլավա Խովանով)` Ալպամիս
  • Ուրան Սարբասով (Անտոն Գորլո)` Կալիխան
  • Բակեն Կիդիկեևա (Լիլյիա Գուրովա)` Գալիա, Ալպամիսի մայրը
  • Մակիլ Կուլանբաև (Պավել Կաշլակով)՝ Ալպամիսի հայրը
  • Կանաբեկ Բեյսեիտով (Իգոր Եֆիմով)` Մինար-ատա
  • Ժեկսեն Կաիրլիև (Ստանիսլավ Սոկոլով)` ուսուցիչ Բատիրժան Բատիրխանովիչ
  • Տատյանա Ռուլլա (Լյուդմիլա Ստարիցինա)՝ Վարյա
  • Մուխտար Օտեբաև (Յուրի Սոլովյով)` բրիգադիր
  • Ա. Այդարբեկով (Անատոլի Ստոլբով)` ակումբի կառավարիչ
  • Դարիգա Տլենդիևա (Հելենա Իվլիևա)` Ռիսկալ, Կալիխանի մայրը
  • Դիմաշ Ախիմով
  • Գուլնարա Երալիևա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կիսել է 1977 թվականին Ռիգայում կայացած 10-րդ Համամիութենական փառատոնի մանկական ֆիլմերի առաջին մրցանակը «Սոնետների ծաղկեպսակ» ֆիլմի հետ[1]։

Լրացուցիչ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչում է Սերգեյ Եսենինի «Նամակ կնոջը» բանաստեղծությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С.И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.82-83

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]