Ալու Դիարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալու Դիարա
ֆր.՝ Alou Diarra
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1981(1981-07-15)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Villepinte
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ալու Դիարա (ֆր.՝ Alou Diarra, французское произношение [alu djaʁa]. հուլիսի 15, 1981(1981-07-15)[1][2][3], Villepinte), մալիական ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 2006 թվականին դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի Սեն-Սեն Դենի դեպարտամենտի Վիլպենտ համայնքում։ Հայրն ու մայրը մալիացիներ են[4]։

Ֆուտբոլային իր կարիերան Ալուն սկսել է «Օլնե» ակումբում, որտեղ խաղացել է վեց տարի։ Այնուհետև վերադարձել է իր ծննդավայր քաղաքը, հանդես եկել «Վիլպենտ» ակումբի երիտասարդական ակադեմիայի թիմի կազմում։ Ընդ որում՝ խաղացել է արտակարգ եռանդով ու խանդավառությամբ՝ ջանալով արժանանալ հանրահայտ ֆուտբոլային ակումբների ուշադրությանը։ Ի վերջո դա նրան հաջողվել է. Ալու Դիարան հաջողությամբ խաղացել է «Լանս»-ում, Լիոնի «Օլիմպիկ»-ում, «Բորդո»-ում, իսկ 2011 թվականի հուլիսի 4-ին էլ երեք տարով պայմանագիր է կնքել Մարսելի «Օլիմպիկ» թիմի հետ[5]։ Մարզական առաջին խոշոր նվաճումը ձեռք է բերել 2001 թվականին՝ «Բավարիա»-ի կազմում հաղթանակ տանելով միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում։

Ալուի եղբայրներից մեկը՝ Զանկեն, նույնպես ֆուտբոլիստ է[6]։

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո Ալու Դիարան անցել է մարզչական աշխատանքի։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանս

  • ՈՒԵՖԱ-ի Ինտերտոտո գավաթի խաղարկության հաղթող, 2005[7]

Լիոն

  • Լիգա 1 առաջնության չեմպիոն, 2006–07[8]

Բորդո

  • Լիգա 1 առաջնության չեմպիոն, 2008–09[9]
  • Չեմպիոնների հաղթաավար / Trophée des Champions. 2008, 2009[10][11]

Մարսել

  • Լիգայի գավաթի խաղարկության հաղթող, 2011–12[12]
  • Չեմպիոնների հաղթաավար / Trophée des Champions, 2011[13]

Ֆրանսիայի ազգային հավաքական

  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. "Muslim Players in Frence Squad 2012". Արխիվացված from the original on 2017 թ․ փետրվարի 18. Retrieved 2017 թ․ փետրվարի 17.
  5. "Алу Диарра перешёл из «Бордо» в «Марсель»". Чемпионат.com. 4.07.2011. Արխիվացված from the original on 2012 թ․ մարտի 17. Retrieved 2011 թ․ հուլիսի 28.
  6. "Zanké Diarra, dans l'ombre d'Alou". Արխիվացված from the original on 2017 թ․ փետրվարի 18. Retrieved 2017 թ․ փետրվարի 17.
  7. "Lens 3-1 Cluj (Aggregate: 4 – 2)". uefa.com. Արխիվացված է the original 2007 թ․ հունիսի 14-ին. Retrieved 2020 թ․ հունիսի 14.
  8. "Olympique Lyonnais 2006–07". bdfutbol.com. Retrieved 2020 թ․ հոկտեմբերի 11.
  9. "Girondins de Bordeaux 2008-09". bdfutbol.com. Retrieved 2021 թ․ փետրվարի 28.
  10. "BORDEAUX – LYON : LES COMPOS". rmcsport.bfmtv.com. Retrieved 2021 թ․ մարտի 1.
  11. "Trophée des champions - Bordeaux-Guingamp, les compos". goal.com. Retrieved 2021 թ․ մարտի 1.
  12. "CdL - Lyon - Marseille, les clés du match". goal.com. Retrieved 2021 թ․ մարտի 1.
  13. "Résultat et résumé Lille - Marseille, Trophée des Champions, Trophée des Champions, Mercredi 27 Juillet 2011". lequipe.fr. Retrieved 2021 թ․ փետրվարի 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]