Jump to content

Ալուջորի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալուջորի դաշտ
Տեսակհովիտ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԳիրեսունի մարզ
Անվանված էԱլուջոր
Քարտեզ
Քարտեզ

Ալուջորի դաշտ, դաշտ Թուրքիայում, Ձիխարսու գետի հովտում։ Տարածվում է Շապին Գարահիսար քաղաքի արևելյան կողմում, Ալուջոր գյուղից հյուսիս։ Գետակներով հարուստ, ոռոգելի և արգավանդ ու բարեբեր դաշտ է[1]։

Շրջանում դիտվում է սևծովյան անցումային կլիմա։ Գարնանը գետերի հոսքի արագությունը մեծանում է ձյան հալվելուն և անձրևների սկզբին զուգահեռ։ Երևում է, որ այս սեզոնում ամենաբարձր հոսք ունեցող գետը Բաղբաղըրսակ գետն է։ Այլ գետերից էն Էլմաչիկ և Կանդիրլի Դերեսի։ Բաղբաղըրսակը ամառը չորանում է, քանի որ ամռանը չի կարող սնվել։

Ալուջորի դաշտը բուսականության առումով ունի սարահարթային կլիմայի առանձնահատկություններ։ Մինչ լեռների հյուսիսային լանջերը ծածկված են ծառերով, հարավային լանջերն ավելի պարզ են։ Տարածաշրջանին բնորոշ բուսածածկույթը անտառներն ու ընդարձակ արոտավայրերն են։

Այստեղ կան երկու հունական եկեղեցիների ավերակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]