Ալյոնա Կիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոնա Կիշ
Ծնվել է1889
ԾննդավայրSlutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1949
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
 Alena Kish Վիքիպահեստում

Ալյոնա Կիշ (բելառուս․՝ Алена Андрэеўна Кіш, 1889, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1949), 20-րդ դարի բելառուս նկարչուհի, պրիմիտիվիստ, ձեռագործ գորգեր ստեղծող վարպետ։ Կյանքի զգալի մասն անց է կացրել գյուղից գյուղ շրջելով և տեղացիների համար գորգեր պատրաստելով, երբեմն նույնիսկ մի կտոր հացի դիմաց[1]։ Ապրուստի միջոցներ հայթայթելը նրա համար ավելի է դժվարացել, երբ տարածաշրջանում շահագործման է հանձնվել գորգագործական ֆաբրիկան, որի արտադրանքը հագեցրել է տեղական շուկան։ Ալյոնան, որ չուներ իր ընտանիքը և ապրում էր քրոջ մոտ, վերջ է տվել իր կյանքին՝ նետվելով գետը։ Ողբերգական մահվանից տասնամյակներ անց միայն՝ 1970-ական թվականներին նա նկարիչ-արվեստագետի ճանաչում ու համբավ է ձեռք բերել. կազմակերպվել է նկարիչների, արվեստի գործերի հավաքորդների ջանքերով ի մի բերված աշխատանքների առաջին ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն է ունեցել, արժանացել թե՛ արվեստասեր հասարակության և թե՛ քննադատների, արվեստաբանների ջերմ ընդունելությանն ու դրվատանքին[2][3]։

2013 թվականի դեկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ Միխայիլ Սավիցկու անվան պատկերասրահում կազմակերպվել է նկարչուհու գործերի ևս մեկ հաջողված ցուցահանդես, որը նախապատրաստել էր արվեստաբան Տատյանա Բեմբելը՝ բելառուսցի մեկենաս Կոնստանտին Ծերեթելու համագործակցությամբ[4][5]։ Ներկայացվել է նկարչուհու՝ «Զասլավլ» պատմամշակութային թանգարան-արգելոցում պահվող աշխատանքների լավագույն մասը (ի դեպ, ցուցահանդեսը բացել է հենց այդ թանգարան-արգելոցի տնօրեն, արվեստաբան Նիկոլայ Պոգրանովսկին)[6]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին՝ Ալյոնա Կիշի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, Բելառուսում թողարկվել են նրան նվիրված և նրա աշխատանքների ոճով ձևավորված փոստային ծրար ու նամականիշ[7]
  • 2010 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է նկարչուհու կյանքի ու ճակատագրի մասին պատմող փաստավավերագրական կինոնկար՝ «Маляваны рай» («Նկարված դրախտ») խորագրով[8], реж. Галина Адамович.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Катерина Карпицкая. «Непризнанная художница Алена Киш, райские ковры которой через десятки лет после ее смерти спасали из-под коров в хлевах 10 HTTPS://NN.BY/?C=LR&I=210920&LANG=RU». nn.by. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. Елена Гапова Женщины на краю Европы. — ISBN 9856723124
  3. Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 8: Канто — Кулі / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: БелЭн., 1999.
  4. Константин Церетели: как сочетаются грузинский лев и белорусский банк
  5. Exhibition Alena Kish in Gallery Mikhail Savitski 12.12.2013 Parfianok.JPG Kish's work at an exhibition in Minsk in 2013.
  6. Выставка «маляванок» Алены Киш: произведения искусства, которые теперь пылятся на чердаках Արխիվացված 2021-01-24 Wayback Machine(ռուս.)
  7. «Непрызнаная мастачка Алена Кіш, райскія дываны якой праз дзясяткі год пасля яе смерці ратавалі з-пад кароў у хлявах». Наша Ніва (բելառուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  8. «Беларусьфільм: Фільмаграфія». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]